Մեր մոտ, իմ դիտարկումներով, բավական տարածված է հակակրանքի զգացողությունը հետևյալ ժողովուրդների, պետությունների ու նույնիսկ քաղաքակրթությունների նկատմամբ. հրեաներ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, թուրքեր, ադրբեջանցիներ, վրացիներ, Եվրոպա։
Ընդ որում, էսքանից մենակ թուրքեր, ադրբեջանցիներ, վրացիների նկատմամբ մեր հակակրանքնա, որը պայմանավորվածա էդ ժողովուրդների ու
(
Read more... )
Ինչ վերաբերում է Եվրոպային։ 2000թ․ Հարավային Համբուրգի դպրոցներում առաջին դասարանցիների ճնշող մեծամասնությունը թուրք երեխաներ էին։ Դասարաններ կային, որ միայն թուրք երեխաներից էր կազմված։ Ես խոսում եմ սրա մասին։ ԵՎս մեկ գենետիկ, ներող, պատմական հիշողության նմուշ՝ <օձը տաքացնողին է կծում>։ Կապրենք, կտեսնենք։ Քյոլնում անգամ վիզուալ երևում էր թուրքերի քանակը։ Նույն տարում։
Ես Եվրոպան համարում եմ մարդկության քաղաքակրթության ամենագեղեցիկ ու ցնցող հատվածներից մեկը։ Ամենավերջին <չուզողն> եմ Եվրոպայի։ Ուղղակի կյանքը միշտ ամեն ինչ դիմացդ է բերում։ Բումերանգի պես։ Եվս մեկ պատմական խորհուրդ։ Մենակ չասեք, որ սա էլ ժողովրդի համար օփիում ծառայող քրիստոնեական կրոնի ազդեցությունն է։)))
Reply
Ու Բրիտանիայի մասին քանի՞ այդպիսի ժողովրդական խոսք ունենք մենք :)
«2000թ․ Հարավային Համբուրգի դպրոցներում առաջին դասարանցիների ճնշող մեծամասնությունը թուրք երեխաներ էին։ »
Քանի՞ առաջին դասարանցի կար ընդհանուր ու քանի՞սն էին դրանցից թուրք։
Reply
Ցավոք հոդվածը ցերմանական դպրոցների մասին կարդացել եմ շատ վաղուց, ձեռքիս տակ չկա։ Հարցազրույց էր Համբուրգի ազգայնական ուղղվածություն ունեցող կազմակերպության ղեկավարի հետ։ Հարցազրույցն ինձ զարմացրել էր, որովհետև եվրոպական տոլերանտության հոտ անգամ չկար։ Սուր հարցեր էին, սուր պատասխաններով, և գերմանացի այդ ղեկավարն ահազանգում էր և որպես օրինակ դպրոցներն էր բերում։
Reply
Եթե նույնիսկ ենթադրենք, որ «թուրքերի» տակ հասկացել են բոլոր ոչ երվոպացիներին, ապա ունենում ենք 11 տոկոս բնակչություն կամ մոտ 202000 մարդ։ Այդ թվերով դպրոցներում ոչ մի ճնշող մեծամասնության մասին խոսք լինել չի կարող։
Reply
Leave a comment