Վաաբշե, որ ուզում եք իմանալ, հայերիս քաղաքակրթական առաքելությունը էս երգրին տարածաշրջանին տիրություն անելնա։ Հա, լուրջ, ասենք խոսքի կա բռեմյա բելըվը չելավեկա, տենց էլ կա բռեմյա առմյանինա։
Ու էն, որ մենք էս տարածաշրջանով չենք զբաղվում, դրա համար էլ սենց բառդակա ու մենք էլ էդ բառդակի դուզ մեջտեղում ենք։ Աստված էլ մեզ լավ աչքով չի նայում, բա մեր աչքն
(
Read more... )
դե, պռինցիպի, բոլոր նրանք, ովքեր հասկանալով, որ միակ ճշմարիտ հավատքը ՀԱԵ դավանածնա, կցանկանան նետվել ՀԱԵ գիրկը, անկասկած, պետքա ունենան հնարավորություն և հասկանալու, և նետվելու
։ Բայց դե մյուս կողմից էլ, նրանք, ովքեր դա դեռ չեն գիտակցել, հիմա չեմ հասկանում, իրանց երեխեքը դպրոց չգնա՞ն, ՀԱԵ պատմություն չսովորե՞ն։
«դատականը՝ ոնց որ Մովսե՞սը:))»
Քանի որ մենք չենք կարող հանդուրժել որևէ անարդարություն, դրա համար այդ սուվերեն-միավորների դատական համակարգը պիտի ամբողջովին միահյուսված լինի Մայր Հայաստանի դատական համակարգին։ Կարճ ասած` ընտեղ գործելու են մեր դատարանները, դատախազությունները ու մնացած տենց բաները։
Reply
Ուզում ես ասել Տիգրան Մեծի Հայաստանն ենք ստեղծելու՞, թե բրիտանական commonwealth-ի պես մի բան:))
Reply
Ասածիս շատ ավելի մոտիկա Ֆրանսիա-Իսպանիա-Անդորրա դեպքն օրինակ։ Բայց Անդորրան ասենք ՄԱԿ-ի անդամա, իսկ մեր դեպքում միջազգային հարթակներում էդ սուվերեն միավորների շահերի ներկայացումն ու պաշտպանությունը մեր առաքելություննա ու մենք իրավունք չունենք էդ գործն իրանց գլխին բարդենք։
Reply
Leave a comment