Կուտակայինի մասին

Dec 05, 2013 13:07


Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Նախ, էն գլխից ասեմ, որ էդ օրենքին ես դեմ եմ ոչ թե այն պատճառով, որ սկզբունքորեն սխալ եմ համարում, այլ որովհետև ինքը խառնում ա իմ բոլոր պլանները, որը ես ունեի առաջիկա տարիների համար ու իմ համար կենսական մի շարք խնդիրների լուծումը հետաձգումա ևս մի քանի տարով։

Հա, այ տենց էգոիստական պատճառներով, առանց ինչ-որ վեհ գաղափարների։ Ըստ այդմ, թեև ցույցերին գնացել եմ, բայց ցույցերին հնչած բոլոր մտքերի ու լոզունգների հետ չի, որ համամիտ եմ։

Հիմա խնդրի մասին հնարավորինս անկողմնակալ։
Ինչիա՞ պետք կուտակայինին անցնելը։ Օբյեկտիվորեն դա պետք ա, քանի որ Հայաստանը ծերացող պետություն ա։ Այլ բառերով ասած, եթե այսօր մեկ թոշակառուի թոշակն ապահովվում է ինչ-որ քանակի երիտասարդների աշխատանքով, ապա 30 տարի հետո այն կապահովվի ավելի քիչ երիտասարդների աշխատանքով, ըստ այդմ՝
1. Կամ թոշակառուն կստանա ավելի քիչ, քան ստանում են այսօր։
2. Կամ երիտասարդները կվճարեն ավելի շատ, քան այսօր։

Հակափաստարկը, թե. «թող ծնելիությունն ավելացնեն» չի ընդունվում ակնհայտ անիմաստության պատճառով։ Այդ փաստարկը բերողին առաջարկում եմ ասել, թե ինքը քանի երեխա ունի և եթե 2-ից քիչ ունի, բացատրել, թե ի՞նչ տեսքով է պատկերացնում ասենք Գալուստ Սահակյանի ներդրումը իր ընտանիքում ծնելիության ավելացման խնդրի լուծմանը։

Ձեզ մտահոգու՞մ է Հայաստանում ծնելիության ցածր մակարդակը, մինչև գիշերվա 3-ը ֆեյսբուքում ցցվելու փոխարեն գնացեք ձեր կնոջ/ամուսնու հետ սեքս արեք։ Երեխաները դրանից են ծնվում. դա էին պնդում նույնիսկ սովետական դասագրքերը, երբ, ինչպես հայտնի է, սեքս ընդհանրապես չկար։

Ես նաև չեմ ընդունում փաստարկը, թե թող լինի կամավոր։ Կամավոր լինել նշանակում է չլինել։ Դա ակնհայտ է։ Բայց 30 տարի հետո մարդիկ կգնան, կտեսնեն, որ իրենց պետական թոշակը չնչին է ու փող կուզեն, դե արի ու բացատրի, որ ժամանակին ինքը փող չի կուտակել, դրա համար հիմա չունի բարձր թոշակ։ Չես բացատրի ու այդ ամեն ինչը սոցիալական բեռի տեսքով լինելու է 30 տարի հետոյի Հայաստան պետության ուսերին։ Ու դա շատ ավելի ծան բեռ է լինելու, քան այսօր է, քանի որ, ինչպես ասեցի, Հայաստանը ծերացող պետություն է։

Հիմա, իսկ ինչնա՞ օբյեկտիվորեն վատ այս համակարգում։
1. Վստահության բացակայությունը ” կառավարությանը չեն վստահում, հատկապես խորհրդային սբեռկասսաների դասը աչքի տակ ունենալով։

Օրինակ, ինչպե՞ս է կառավարությունն ընտրելու այն կառավարիչներին, ով իրավունք կունենա մասնակցել այս համակարգին։ Վախենամ, որ ընտրությունը կատարվելու է համապատասխան ատկատները ստանալու սկզբունքով։ Օֆշո՞ր, վարչապե՞տ ” ո՞վ ասեց այդպիսի բան։

2. Ինչպես ասեցի, կոնկրետ ինձ այդ օրենքը խանգարում է իմ որոշ կենսական խնդիրներ հնարավորինս արագ լուծելու հարցում։ Բայց, համանման խնդիրներ փորձում են լուծել նաև շատ այլ երիտասարդներ. ընտանիք կազմել, տուն առնել ևն, ևն։ Ու այդ հատվածում իրենց պարտադրվող լրացուցիչ վճարները պարզապես խանգարում են «ոտքի կանգնելու» պրոցեսին։ Մարդիկ ուղղակի կսկսեն. 2-3 տարի ավելի ուշ ամուսնանալ, երեխա ունենալ, երկրորդ երեխան ունենալ, տուն առնել ևն։

Ըստ այդմ, իմ կարծիքով օրենքում խելամիտ փոփոխություններ կլինեն ոչ թե պարտադիր վճարումներից հրաժարվելը (քանի որ այդ դեպքում ընդհանրապես չեն վճարի) կամ համակարգից ամբողջությամբ հրաժարվելը (որը սխալ կլինի), այլ օրինակ՝
1. պարտադիր բաղադրիչի որոշակի, ավելի փոքր սահման սահմանելը, իսկ դրանից ավելին վճարելը թողնել մարդու հայեցողությանը
2. պարտադիր լինելը սկսել ինչ-որ տարիքից սկսած, օրինակ 35-ից կամ 40-ից, իսկ մինչ այդ վճարելը թողնել մարդու հայեցողությանը

Ընդ որում երկրորդ կետն իմ կարծիքով ավելի ողջամիտ է։

Վսեմ սպասիբը, վսե սվաբոդնի։



տնտեսություն, սովորեք հետս գյոռս չեմ տանելու, Հայաստան

Previous post Next post
Up