Originally published at
Կորեոլան. You can comment here or
there.
Նախկինում մենք արդեն շատ հիմնավոր ու անհերքելի ձևով
ցույց էինք տվել, որ այսպես կոչված «հնդկացիական քաղաքակրթությունն» իրականում հայկական քաղաքակրթությունն է։
Եվ ահա, այդ անհերքելի ճշմարտության ևս մեկ ապացույց.(
Read the rest of this entry » )
բոլոր հարցերը լուծել էինք, մնացել էր դարվինյան տեսությունը մերժելը
ասա, գնացեք գործով էլի զբաղվեք, ուֆ
Reply
Reply
Reply
Իսկ Կոմիտասը ըստ իս մենակ մի բան է ուզում արած լինել՝ հետաքրքրել ՍԵՓԱԿԱՆՈՎ, իմանալ սեփական պատմությունը, հարգել և գնահատել: Որքան որ ես եմ տեսնում:
Իսկ ինչ ենք ուզում: Մի ՆՈՐՄԱԼ պատմաբանի անուն կարող ենք այսօր ասե՞լ:
Ի դեպ, մի հետաքրքիր դասախոսություն էր ամուսինս մի օր ուղարկել (Մոսկվայում Բիլինգվո սրճարան կա, այնտեղ դասախոսություններ են լինում), նեյրոլինգվիստների կողմից հիմա բավականին հետաքրքիր լեզվաբանական վերլուծություններ են արվում, որով բառերի էտիմոլոգիայով արդեն ազգերի աշխարհագրական տեղաշարժերի քարտեզ են կազմում:
Reply
Ոչ, նորմալ չի։
«Իսկ Կոմիտասը ըստ իս մենակ մի բան է ուզում արած լինել՝ հետաքրքրել ՍԵՓԱԿԱՆՈՎ, իմանալ սեփական պատմությունը, հարգել և գնահատել: Որքան որ ես եմ տեսնում:»
Ու ի՞նչ կապ ունեն մեր սեփականի հետ այսպիսի զառանցանքները։
Reply
Կոնկրետ այս բոլիվիականի մասին չեմ կարող դատել, նյութը, որի մասին խոսվում է, չեմ նայել: Դուք տեսե՞լ եք: Բայց մյուս որոշ նրա հարցազրույցներում այդ միտումը ակնհայտ է: ԻՄանալ, ճանաչել, գնահատել ու հարգել: ԵՎ ԿԱՐԴԱԼՈՎ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՎ ՀԱՍԿԱՆԱԼ ու հավատա՛լ, որ հայկականը ոչ մի բանով պակաս չէ: Ըստ իս ձգտումը դա է:
Reply
Reply
Reply
Reply
Կոմիտասի ելույթները պատմությունից ու գիտությունից բավականին հեռու են: Նրա միգուցե ազնիվ ցանկությունները մի բան են, իսկ տարակուսելի գործունեությունը` լրիվ այլ:)
Էվոլյուցիայի հարցում, ըստ իս, կա երկու տարբերակ. կամ ռուս ուղղափառների պես զբաղվել անիմաստ շահարկումներով և Աստծո անունն դատարկ տեղը հիշելով, կամ էլ կաթոլիկների և բողոքականների պես հանգիստ ընդունել, որ հոգու գործերն առանձին են, էվոլյուցիան` առանձին: Շատ կուզենայի հասկանալ, թե էվոլյուցիոն տեսության որ դրույթն են ի վիճակի հերքել, և ամենակարևորն` ինչու:
Reply
Reply
Reply
Reply
Օրինակ ի՞նչ նոր տեսակետ կա։
«Բայց վախենամ, որ էվոլյուցիոն տեսությունն էլ մի գեղեցիկ օր փակուղու առաջ կկանգնի:)»
Կարող ես չվախենալ, էվոլյուցիայի գոյությունն անհերքելի փաստ է։
Reply
Ես աշխատում եմ այդքան կատեգորիկ չլինել:)(գիտեմ, որ ոչինչ չգիտեմ) Ժամանակին Աստվածային տեսությունն էր, հետո Դարվինի, հետո Մեծ պայթյունի, այլ գալակտիկաներից տարբերակը համարվում է շիզոֆրենիկ տարբերակ, այլ ժամանակային հարթությունները նույնպես:)Մի ժամանակ երեխա ունենալու միայն տարբերակը բնականն էր: Եթե անգամ մի քսան տարի առաջ անոթում զարգացող պտուղը ֆանտաստիկա էր, այսօր իրականություն է: ՄԻ հինգ դար հետո բնական ճանապարհով հղիությունը կհամարվի լեգենդ կամ էլ մեր նման ինչ-որ մեկը կվիճի, դա բնական էվոլյուցիոն զարգացում էր, թե չէ:)
Reply
Reply
Leave a comment