Պեառ-2

Jan 30, 2013 16:15


Originally published at Կորեոլան. You can comment here or there.

Նախորդ անգամ գովազդում էի sergey_larenkov-ի ու u-96-ի բլոգերը։

Հիմա շարունակեմ այդ գործը.
humus - կարելի է ասել անտիկվար լուսանկարների արխիվ ԿՄ-ում։ 19-րդ դարի լուսանկարներով սկսած, ֆոտոսեսիաներով վերջացրած։ Պիտի որ հետաքրքրի լուսանկարչությունը և/կամ պատմությունը սիրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր դեմ չէին լինի օրվա մեջ մի քանի րոպե գործերից կտրվել ու ինչ-որ գեղեցիկ ֆոտոշարք նայել։ Ի դեպ, պատահում են նաև Հայաստանին վերաբերող շարքեր։

Հաջորդ գովազդվողը բլոգն էլ է «լուսանկարչային». fotografersha - այս բլոգն արդեն այն մարդկանց ճաշակով կլինի, ովքեր հետաքրքրվում են լուսանկարչությամբ և ավիացիայով։ Ոչ ավիացիոն լուսանկարներ հազվադեպ են։ Մատյանի թերությունը - մի քիչ գովազդային ուղղվածություն ունենալն է, բայց կատաստրոֆա չի։

Երրորդ գովազդվող բլոգն էլ է լուսանկարչային։ Սա էն գլխից բիզնես-պրոյեկտ է, բայց գովազդային նյութեր տեղադրելիս հեղինակը բարեխղճորեն ու կարմիրով զգուշացնում է, որ տվյալ գրառումը պատվիրված է։ Իսկ այնպես. նկարները լավն են sergeydolya։

Մոռանանք լուսանկարները։ legatus-minor առաջին հերթին կհետաքրքրի ռազմական թեմայով հետաքրքրվողներին, հատկապես, եթե ցանկություն կա ադեկվատ մեկնաբանություններ ու կարծիքներ լսել։ Արդեն ընթացքում կբացահայտեք, որ հետաքրքիր են նաև ոչ ռազմական ու նույնիսկ անլուրջ և ցանցառոտ գրառումները

Իսլամով հետաքրքրվողներին էլ առաջարկում եմ նորահայատ հայալեզու բլոգ armislam։ Ցավոք, հետաքրքիր հայալեզու բլոգներ ԿՄ-ում էս վերջերս հազվադեպ են հայտնվում։ Թերությունը -երկար տեքստերը cut-ի տակ չդնելը, ինչի համար Մեծ Դատաստանի օրը Աստված հեղինակին դաժանորեն կպատժի



պեառ, Բլոգ

Previous post Next post
Up