Originally published at
Կորեոլան. You can comment here or
there.
«Ուռագանների» պատմության հետ կապված հետևում եմ մոլդովական ԶԼՄ-ներից մեկի, ավելի կոնկրետ` «Օմեգա» գործակալության լուրերին։ Ուրեմն նախ ասեմ, երբ որ կողքից ես նայում ու վոբշեմ-տը խորապես թքած ունես, թե ինչ կկատարվի Մոլդովայի հետ, պատկերը շատ զզվելիա, բայց միաժամանակ շատ ծիծաղալի ասեմ, թե հետաքրքիր ասեմ, չգիտեմ։ Գիտե՞ք ինչ տիպի հետաքրքրությունա, երևի ասենք տենց հետաքրքիրա էղել էն որ շներին կռվացնում են, մարդն էլ, ով թքած ունի կենդանիների վրա նայումա, իրան հետաքրքիրա, այ էդ տիպի մի բան։ Կամ ավելի ցիվիլ ասեմ - բոքս որ նայում ենք, այ տենց բոքս նայելու տիպի հետաքրքրությունա։ Հիմա մտածում եմ, որ էս մեր ներքին գզվռտոցներն էլ տենց զզվելի ու խնդալու են քողքից նայողի համար ու նենց սկսումա չդզել։ Բայց լավ, էդ իմիջայլոց եմ ասում։
Ինչ էի ուզում ասեմ, ուրեմն էդ զենքի վաճառքի հետ կապված, Մոլդովային Ադրբեջանը բոլոր հնարավոր տեղերից ու ձևերով էն բանից արեց, կամ եթե դեռ չի արել, կարա անի։ Ես հասկանում եմ, որ Մոլդովան ինչ-որ չուխան պետությունա, բայց էդ կարգի չէ էլի։ Բա խի՞ տենց էղավ։ Մոլդովական ընդդիմության շնորհիվ էղավ։ Քանի որ իրանց նպատակը ոչ թե գործարքի օրինականության մեջ համոզվելն էր կամ էլ, եթե հանցանք է գործվել, մեղավորներին պատժելը, այլ կանկռետնի էդ պատմությունից մաքսիմալ աչոկ հավաքելը, իրանց վաաբշե տանձին չէր, թե դա ինչ գնովա էղնելու։ Օրինակ` Ադրբեջանը կարա Մոլդովայի նկատմամբ ինչ ասես իրան թույլ տա ու ոչ մի ընդդիմադիր ոչ միայն Ադրբեջանին չի ասի. «դուք վաաբշե ո՞վ եք, արա, ես ձեր մայրիկը էն բանից անեմ, ձեր տեղը ու չափը ճանաչեք», այլ մի բան էլ ուրախությամբ Ադրբեջանի արած-ասածները մեյդան կբերի, որ արդյունքում մի էրկու աչոկ ավել հավաքի։
Ըսենց։ Հիմա էդ ջաղացի ու ջրի հետ կապված։ Երբա՞ քննադատությունը դառնում ջուր ուրիշի ջաղացի համար։ Շատ պարզ, քննադատությունը պետքա լինի առարկայական, քննադատողը պետքա անկեղծորեն փորձի հասկանալ քննադատվողի դիրքորոշումը։ Սա առաջին։
Ավելին` լավ քննադատողը էնքան լավ պտի տիրապետի քննադատվողի դիրքորոշմանը ու կարծիքին, որ պտի կարենա իր համակիրների հետ բանավեճում մեկից մեկ պաշտպանի նրան, ում ինքը քննադատումա։ Կարողա առաջին հայացքից աբսուրդ բան եմ ասում, բայց ըտենցա։ Մի ուրիշ օրինակի վրա ասեմ հա՞, ասենք հայ-ադրբեջանական հակամարտությամբ զբաղվող հայը պտի էնքան լավ իմանան Ադրբեջանի տեսակետները ու դիրքորոշումը, որ կարենա ցանկացած հայի հետ բանավիճում դրանք պաշտպանի - եթե կարեցավ, ուրեմն էդ գործում էդ մարդը ուստայա։ Դա ամենակարևոր բաներից մեկնա - ի վիճակի լինել պաշտպանել տեսակետներ, որոնց հետ դու համաձայն չես։ Էս լավ, սենց մի քիչ շեղվեցի։
Հիմա երկրորդ` քննադատողը պտի ունենա տոռմուզներ, որ երբ մեկը դրսից (ու վաաբշե-տը նաև ներսից) փորձի շահարկել իրա քննադատությունը, կարենա կայնի, հետ դառնա էդ շահարկողին ու ասի. «դու հլա մի հատ սիկտիր էղար հա ստեղից»։ Այսինքն` չափանիշը քննադատողի համար չպիտի լինի. «սա անձնապես իմ կողմիցա հիմա խոսում, թե չէ», այլ պտի լինի. «սա ի՞նչ նպատակա հետապանդում»։
Հա, մի բան էլ եմ ուզում վաղուց ասել, չգիտեմ ոնց ասեմ, նենց որ ստեղ կասեմ - ընդդիմությունը պետական ինստիտուտ ա։
Հ.Գ.
Ի դեպ, էս ամեն ինչը ճիշտա նաև քննադատվողի համար։ Օրինակ` քննադատվողն էլ պտի անկեղծ փորձի հասկանալ քննադատողի դիրքորոշումը ու լավ կլնի, որ ինքն էլ էնքան ուստա էղնի, որ ի վիճակի լինի իրեն ուղղված քննադատությունը պաշտպանել։