Originally published at
Կորեոլան. You can comment here or
there.
«Չորրորդ ինքնիշխանություն».Ուրախ ժամանցը երգ ու պարով ապահովելու համար հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել
Թերթը գրում է, որ օրերս Երեւանում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Ինչպես հայտնի է, Երեւան ժամանած պաշտոնյաների թվում էր նաեւ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:«Թերթի տեղեկություններով` բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել այդ հավաքի ոչ պաշտոնական մասում: Բանն այն է, որ ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարներին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրավիրել էր ռեստորան` շքեղ ընթրիքի: Ուրախ ժամանցը երգ ու պարով ապահովելու համար ՀՀ ոստիկանությունը հրավիրել է նաեւ հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների: Եվ ահա նրանցից մեկը` Վարդան Բադալյանը, որը ծնունդով Ղարաբաղից է, սկսել է երգել իր ալբոմից մի երգ, որը նվիրված է Ղարաբաղին: Կրկներգից, որտեղ անընդհատ հնչել է Ղարաբաղ բառը, ադրբեջանական պատվիրակության ախորժակը կտրուկ փակվել է: Նրանք պարզապես ցած են դրել դանակ-պատառաքաղները եւ ակնհայտ դժգոհությամբ սկսել են բարձրաձայն բողոքել կատարվածից: ՀՀ ոստիկանապետն ու նրա շրջապատը ընկել են անհարմար դրության մեջ եւ ստիպված են եղել հորդորել, որ ոչ մի քաղաքական «նամյոկ» չկա, պարզապես երգիչը հենց այդ երգն է ընտրել իր երգացանկից»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: