Originally published at
Koreolan. You can comment here or
there.
Վերջերս մի բավականին օգտակար կայք գտա
annals.xlegio.ru: Ահագին նյութ կա պատմության վերաբերյալ, այդ թվում Հայկական լեռնաշխարհի, Հայաստանի, հայ ժողովրդի պատմության: Ձեռքի հետ սկսեցի կարդալ Դյակոնովի
“Հայ ժողովրդի նախապատմություն” գիրքը: Ասեմ, որ հին, բարի ժամանակներում, երբ որոշ հայ
(
Read more... )
Ոչ մի աջաբսանդալ էլ չկա, էթնոգենեզի նորմալ պրոցես է: Լեզովի կրողները, ըստ Դյակոնովի բնիկներ չեն եղել, բայց ո՞վ է ասել, որ կենասաբանական, մշակութային և լեզվական նախնիները պարտադիր պիտի նույնը լինեն:
///Ստացվում է եսիմ ինչ: Սկզբում կար հայկական քաղաքակրթություն, հետո այն կորավ, եկան ինչ որ «ուրարտներ», որոնք կենսաբանորեն հայ էին, բայց մայրենի լեզուն հայերեն չէր, «ուրարտերեն» էր, հետո հանկարծ մի վայրկյանում անհետացան, ու նույն վայրկյանին մասսայաբար հայտնվեցին հայախոս հայերը....///
Դու հիմա ոչ թե նկարագրում ես այն, ինչ պնդում է Դյակոնովի տեսությունը, այլ այն, ինչ ըստ քեզ այն պնդում է, բայց այնտեղ նման բան չկա: Նախ այդ ուրարտները չէին կենսաբանորեն հայ, այլ հայերն են կենսաբանորեն ուրարտներ. մենք ենք նրանց ժառանգները, ոչ թե նրանք մեր: Երկրորդ, ոչ մի վայրկյանական բան, բնականաբար, չի եղել - մինչև նախահայերենի կրողների (ենթադրաբար մուշկերի) գալը և տարածվելը, Հայկական լեռնաշխարհում եղել են բազմաթիվ քաղաքակրթություններ, ժողովուրդներ ու ցեղեր, որոնք հաճախ նույնիսկ, նույն լեզուն ունենալով էլ, դեռ ձևավորված ազգ չեն կազմել: Այդ բոլորից ամենաազդեցիկը և ուժեղը եղան Վանի թագավորները, ովքեր մի պետության մեջ միավորեցին լեռնաշխարհի մյուս ժողովուրդներին, այդ թվում մուշկերին` նպաստելով, որ սկսի ձևավորվել մեկ ընդհանուր ինքնագիտակցություն: Հենց Վանի թագավորներն էլ մուշկերին ցրեցին լեռնաշխարհով մեկ, ինչի մասին կան սեպագիր վկայություններ և դրանով նպաստեցին նրանց լեզվի տարածմանը: Ժամանակի ընթացքում այդ լեզուն էլ հաղթող դուրս եկավ և դարձավ արդեն ձևավորված հայ ազգի լեզուն: Մոտավորապես այսպես: Ավելի մանրամասն հենց իր գրքում էլ կարող ես նայել:
///Եթե էդ հակասական շիլան քեզ հաճելի ա ու «հույժ գիտական», ապա ճաշակին ընկեր չկա....///
Իրականում հակասական ոչ մի բան չկա, ուղղակի դու ես ցանկանում այդպես տեսնել:
Reply
Leave a comment