(no subject)

Feb 02, 2011 14:52


Originally published at Koreolan. You can comment here or there.

Այսօր մի պատմություն հիշեցի: Ուրեմն ժուկով-ժամանակով մեր ընկերությունն իր ստեղծած ծրագիրը վաճառում էր ում հաջողացնում էր ու մասնավորապես հաջողացրել էր հարավ-կորեական “Սամսունգին”: Գլուխներս գովելով ասեմ, որ “Սամսունգին” (և ոչ միայն “Սամսունգին”) մեր այդ ծրագիրը շատ էլ դուր էր գալիս, քանի որ իսկապես կարգին բան էր (հողը վրեն թեթև լինի): “Սամսունգը” գնել էր ինչ-որ քանակով լիցենզիաներ (իսկ մի լիցենզիան, պա սլուխամ, մի բավականին կլորիկ գումար արժեր), որոնք ժամանակ առ ժամանակ երկարացնում էր, ու բոլորը գոհ ու երջանիկ էին: Ինչ-որ մի պահի “Սամսունգին” բառացիորեն մի քանի շաբաթով մի հավելյալ լիցենզիա է պետք գալիս ու սրանք գալիս են, թե մի հատ լիցենզիա էլ ենք ուզում առնել: Մերոնք, իմանալով, թե ինչի համար է պետք, հայավարի ասում են. “ի՞, բա ամո՞թ չի մի շաբաթվա համար տենց բան եք ասում, էտ մի լիցենզիան ձրի կտանք”, բայց սրանք կտրականապես հրաժարվում են: Ակազիցցա - Հարավային Կորեայում այդպիսի թանկարժեք նվերը կհամարվեր կաշառք` “Սամսունգի” համար բավականին տխուր հետևանքներով: Ատանկ բաներ:



բա սա երկիրա՞, սենց բաներ, Հայաստան

Previous post Next post
Up