Originally published at
Koreolan. You can comment here or
there.
Այսօրվա
աչքալուսանքի կապակցությամբ ես էլ զանգահարեցի ԱԳՆ: Ստորև խոսակցությունն է.
- Բարև Ձեզ, իմ անունը Վահագն Մխոյան է, ես ցանկանում եմ ճշտել, թե որտեղից կարող եմ տեղեկանալ Թուրքիայի հետ ստորագրված փաստաթղթի բովանդակության մասին:
- Մեր կայքում statement կա:
- Կայքում փաստաթղթի բովանդակությունը կա՞:
- Ոչ, բովանդակությունն առայժմ չի հրապարակվում :
- Իսկ ինչու՞ չի հրապարակվում և ե՞րբ է հրապարակվելու:
- Մի րոպե սպասեք, ես Ձեզ մամուլի խոսնակի հետ միացնեմ:
- Լավ:
- Ալո, ներեցեք, մամուլի խոսնակը հիմա զբաղված է, մի քիչ հետո զանգահարեք:
___________________________________________________________________________________
UPD:
Նորից զանգահարեցի ԱԳՆ, այս անգամ հաջողվեց Բալայանի հետ խոսել, քանի որ իր ներքին համարն էլ էի հավաքել /214/ : Խոսակցությունը բառացի չեմ մեջ բերում, բայց ընդհանուր միտքը հետևյալն էր.
- Բարև Ձեզ, սա պարոն Բալայա՞նն է:
- Այո:
- Իմ անունը Վահագն Մխոյան է, ասացեք, ո՞րտեղից կարող եմ ծանոթանալ ստորագրվածԹուրքիայի հետ ստորագրված փասթաթղթի բովանդակությանը:
- Ոչ մի տեղից:
- Ինչու՞:
- Որովհետև բանակցություններ են ընթանում և դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է:
- Իսկ ե՞րբ կհրապարակվի:
- Երբ ժամանակը գա մենք հանրությանը տեղյակ կպահենք մանրամասներին:
- Շատ լավ, իսկ Արցախի հարցով ի՞նչ զիջումներ են ենթադրվում այդ փաստաթղթում:
- Արցախի մասին այդ փաստաթղթում ոչինչ չկա:
- Բայց այդ դեպքում ինչպես հասկանալ թուրքերի այն հայտարարությունները, որ մինչև Արցախի…
- (ընդհատելով) ու՞մ հայտարարությունները:
- Թուրքական պաշտոնյաների:
- Իրենց վերջին պաշտոնական հայտարարությունը մեր համատեղ հայտարարությունն է, որին եթե ծանոթ եք, ապա գիտեք, որ Արցախի մասին ոչինչ չկա:
- Բայց բառացիորեն մի քանի օր առաջ Թուրքիայի …
- (ընդհատելով ) վերջին հայտարարությունը եղել է բառացիորեն 12 ժամ առաջ: Դուք կարող եք նաև ծանոթանալ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հայտարարությանը, որտեղ նրանք ողջունում են մեր առանց նախապայմանների (C) հարաբերություններ հաստատելու այս քայլը (բա, ոնց էսա սկսեմ ուրախությունից վեր-վեր թռնել -Կորեոլան) :
- Այսինքն ոչ Արցախի հարցը, որ Ցեղասպանության խնդիրը փաստաթղթում քննարկված չե՞ն:
- Այո, խոսքը առանց նախապայմանների (C) հարաբերությունների մասին է:
(Սրանից հետո պարզ դարձավ, որ այս մարդուց բացի առանց նախապայմանների (C) արտահայտության, ուրիշ էլ ոչինչ չեմ լսի):