(no subject)

Nov 16, 2010 17:18


Originally published at Koreolan. You can comment here or there.

Շատ հետաքրքիր է, թե ինչպես միևնույն բանը տարբեր մարդիկ լրիվ տարբեր ձևով են ընկալում ու լրիվ տարբեր բաներ են տեսնում: Մի երկու տարի առաջ Յութուբում հայկական և ադրբեջանական օրորոցայինների էի ռաստվել - ինչ-որ գրանտոդ ծրագրի մաս էր “Աշխարհի ժողովուրդների օրորոցայիններ”, այսօր նորից ռաստվեցի, հիշեցի: Ահա դրանք.

Ահա հայկականը.

image Click to view


Սա էլ ադրբեջանականը.

image Click to view


Օրինակ, երբ որ ես սա առաջին անգամ տեսա ու լսեցի, առաջինը ուշադրությունս գրավեց, որ ադրբեջանական օրորոցայինի մեղեդին հայկական է: Գռուլը նայելուց հետո ուշադրություն դարձրեց, որ ադրբեջանական հոլովակում չգիտես ինչու խցկել են բիբլիական և քրիստոնեական մոտիվներ - Մասիսը հիշեցնող լեռ, աղավնիներ, գառներ և այլն: ՕԱ-ի Զիդանի ուշադրությունը գրավել էին ադրբեջանցու տարազում զենքի առկայությունը և հայկականում դրա բացակայությունը: Ընկերներիցս մեկը նայելուց հետո ասեց. “արա դե օրինակ հայկականում ինչ-որ հեծանիվ, բան-մանա երազում, եսիմ ինչ, իսկ ադրբեջանականում էն գլխից -”տղա ջան մեծանաս, չոբան ես դառնալու, ավել բանի հույս հանկարծ չունենաս, էսա”", մեկ ուրիշը, չեմ հիշում, թե ով էր, նկատեց, որ ադրբեջանական հոլովակում մարդը երեք երեխա է ունենում: Մի խոսքով: Հիմա ասածս ի՞նչա: Ոչ մի բան էլ չի, ուղղակի պահի տակ հիշեցի:




















երաժշտություն, անկապ

Previous post Next post
Up