(Untitled)

Oct 28, 2010 20:48


Originally published at Koreolan. You can comment here or there.

Նժդեհից որոշ բաներ էի վերընթերցում ու ինձ համար շատ անսպասելիորեն մի բան հասկացա - Նժդեհը վտանգավոր է, շատ վտանգավոր, ու պիտի արգելել Նժդեհի գրքերի ազատ վաճառքը գրախանութներում: Ասենք չի կարելի, որ մինչև քսան տարեկանները Նժդեհ կարդան, ինչպես օրինակ չի կարելի, որ չորս տարեկան երեխան ( Read more... )

Գարեգին Նժդեհ

Leave a comment

Comments 34

noni_no October 28 2010, 17:00:05 UTC
գոնե մի էդ կարգի մեջբերում կտա՞ս
հետաքրքրեց:)

Reply

koreolan October 28 2010, 17:11:18 UTC
Կոնկրետ մեջբերումների հարց չի, ընդհանուր է: Ուղղակի Նժդեհ կարդալուց առաջ, մարդ պետք է ինչ-որ սեփական անցյալ ունենա, կամ եթե կուզես, արդեն ձևավորված լիարժեք արժեհամակարգ ունենա, ինչ-որ իմաստով հասուն լինի, չգիտեմ:

Reply

khlurd October 28 2010, 17:27:47 UTC
Հաստատ։
Ես հատուկ կարդացել եմ։
Բաներ էի փնտրում։
Այսինքն` վերլուծական էի գրում, գնահատում էի։

Reply


ahousekeeper October 28 2010, 17:01:09 UTC
Ես էլ դեմ էի, երբ ռուսերեն էին թարգմանում։

Reply

koreolan October 28 2010, 17:12:05 UTC
Այո:

Reply

arman666 October 28 2010, 21:09:57 UTC
Ռուսերեն թարգմանելու պատճառով ռուս ազգայնականներին ձրի գաղափարական հիմք նվիրեցինք:

Reply


mar_amirchanyan October 28 2010, 17:03:27 UTC
այո...

Reply


albicocco October 28 2010, 18:20:35 UTC
իսկ ինչն է կարելի ազատ վաճառել? եվրոինտեգրման մասին հետազոտությունները? աստվածաշունչը? ղուրանը? գուցե վիոլետից գործեր?

Reply

koreolan October 28 2010, 19:02:41 UTC
Սկզբից պատասխանեցի, հետո մտածեցի, որ երևի անիմաստ է, ջնջեցի:

Reply

albicocco October 28 2010, 19:15:44 UTC
եթե պատասխանն անիմաստ չէր, անիմաստ չեր լինի պատասխանելը... ես իհառկե համաձայն եմ, որ Նժդեհ կարդացողը որոշակի "բագաժ" պետք է ունենա, ուղղակի ձևակերպումը, որ Նժդեհը վտանգավոր է, էն ել շատ վտանգավոր է, պետք է արգելել ազատ վաճառքը և այլն, այ էդ ձևակերպումն էր ոչ ճիշտ, գուցե և վտանգավոր, որովհետև էն քարոզչության մեջ, որ էսօր նույն երիտասարդի գլխին թափվում է պարտեզից սկսած, դպրոցով, ամեն տեսակ գրականությամբ ու ԹՎ-իով վերջացրած, Նժդեհը փարոսի պես մի բան է հայի համար, նախ շատ պինդ է գրված, ճիշտ է գրված, ու ամենակարևորը նրա ամեն նախադասությունը հոգեբանորեն այնքան ճիշտ է ձևակերպված, որ մտնում է մեջդ ու դուրս չի գալիս, ու ես կգերադասեի, որ նրա խոսքերը մտնեին մեր ջահելների ուղողները, քան ռեպերների հայհոյանքները...

Reply

koreolan October 28 2010, 19:51:20 UTC
Եթե ոչ Նժդեհ, ապա ի՞նչ, Վիոլե՞տ "վիլկան" - գիրք-գրականությունը ոչ Նժդեհով է սկսվում և, փառք Աստծո, ոչ էլ Վիոլետով է վերջանում: Վստահ եմ, որ ինքդ էլ սա հրաշալի հասկանում ես և այդքանով արդեն նման պատասխանը, եթե ոչ անիմաստ, ապա առնվազն անտեղի էր: Համապատասխանաբար և պատասխանել չարժեր:

Ինչ վերաբերում է ձևակերպումներիս, ապա ես դրանցից հետ չեմ կանգնում: Հրազենը լավ բան է, բայց չի կարելի 4 տարեկան երեխայի ձեռքը տալ, վտանգավոր է: Ուրիշ բառ չկա:

Reply


aaghayan October 28 2010, 18:47:00 UTC
Հետաքրքիր միտք է:
Բայց կոնկրետ տարիքային սահմանափակումը շատ էլ իմաստ չունի, քանի որ Նժդեհի այսօրվա չափահաս «ընթերցողներից» շատերը լենին-պապիկ արտասանող հոկտեմբերիկներից շատ չեն տարբերվում: Դրանց ոնց արգելե՞նք:
Բայց, մյուս կողմից, ամեն գրվածք էլ ընթերցողից ինչ-որ պատրաստություն է պահանջում:

Reply

koreolan October 28 2010, 18:51:31 UTC
Իհարկե, տարիքային սահմանափակումը զուտ պայմանական եմ ասել: Վերևում noni-no-ին գրել եմ, որ մարդը որոշակի իմաստով պիտի ձևավորված լինի:

Reply


Leave a comment

Up