Apr 13, 2014 15:03
Սերժի ղալաթով, օֆշոր խալաթով
Սլանում եմ ես դեպի ջհանդամ:
Մաքուր քրտինքով լափած փողերով
Ճողոպրում եմ դեպ արտասահման:
Շնորհակալ եմ ես ընկեր Սերժիկին,
Շնորհակալ եմ եւ ճաքած Հրայրին,
Փուչիկ Կարենին, սոխակ Գալուստին,
Խոսնակ Շարմազին ու աշոծյանին:
ՈՒ բոլոր նրանց՝ կոմսոմոլներին,
Որ ճաքեր տալով մեջքիս կանգնեցին...
Բայց Սերժիկն անգութ իրիկվա դեմին
Լավ քցողական խաղաց իմ գլխին...
Դեռ փետրվարին եւ կամ հունվարին,
Դեկտեմբեր-մարտին եւ կամ հունիսին,
Դիմել էի ես տոկոս խփողին,
Որ դեն շպրտի փալաս Տիկոյին...
Հայկական Աշխարհ,
Սերժիկ,
օֆշոր,
ընկած եզ,
Տիգրան Սարգսյան