Feb 20, 2014 16:13
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու կեւորկովի փառապանծ սանիկ,
Կոմսոմոլի դու հավերժ մարտիկ,
Բարության տիպար կրակոտ Սերժիկ:
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու կուտակային անկուշտ թալանչի,
Հզոր ռահվիրա դու արտագաղթի,
Թարս բուսնած խիար Համզաչիմանի:
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու տոկոս խփող ղումարբազ լկտի,
Նենգ ու դավադիր դու մի բորենի,
Ազնիվ աշակերտ թալեաթ-փաշայի:
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու արարիչը գաղջ մթնոլորտի,
Պատուհասը դու Հայոց աշխարհի,
Նախագահը սոսկ ավազակների:
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Ապրե՛ս, որ մարդկանց սովահար անես,
Ապրե՛ս, որ երկիր քարուքանդ անես,
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ…
Սերժիկ,
վերջի բոլշեւիկ,
թարս բուսնած խիար