Շնորհակալություն հայտնելով
koreolan-ին՝ խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր մեկնաբանում են իմ մատյանի գրառումները, զերծ մնալ այլատյացության եւ ազգայնամոլության դրսեւորումներից: Իհարկե, սա չի նշանակում թե թունդ երկխոսությունները, երգիծական շշպռոցները արգելվում են, սակայն կարելի է ու անհրաժեշտ է մնալ պատշաճության շրջանակներում. Այսուհետ բոլոր այդպիսի գրառումները դեն եմ նետելու անմիջապես եւ առանց զգուշացման:
Մարդ կա մրցունակ հրեաներին է ատում, մարդ էլ կա՝ անմրցունակ հայոց լեզուն... :)
Բոլոր դեպքերում, պարոնայք ընկերներ, պետք է մի քիչ "տոլեռանտ" լինել, ինչպես կասեր վարչապետը... :)