Շատերն
արդեն մոռացած կլինեն նախարար Աշոտյանի այն պնդումը, թե օտարալեզու դպրոցների բացման հանճարեղ մտահղացումը ծնվել է իր եւ միմիայն իր հանճարեղ գլխում: Սակայն շատ չանցած ոչ պակաս հանճարեղ վարչապետ Սարգսյանը ի լուր
ամենքի հայտարարեց, որ գաղափարի հեղինակը հենց ինքն է եղել. դա անհրաժեշտ է միայն նրա համար, որ Ռուբեն Վարդանյանի ու Թաիլանդի դպրոցները հնարավորություն
ունենան Հայաստանում գործելու: Ակնհայտ է, որ այս երկու հանճարներից (Աշոտյան, Սարգսյան) առնվազն մեկը ստում էր, բայց դե սուտ խոսելը "պանդոկապանների վերնախավի"
(c) համար
երեւի սովորական բան է ՝ ինչպես կազինոներում թրեւ գալը կամ նժդեհական ձեւանալը: Ստում էին, իհարկե, երկուսն էլ, եւ դեռ շարունակում են ստել...
Ահա եւ մի քանի օր առաջ Տիգրան Սարգսյանը, որին
ոմանք երբեմն փորձում են ներկայացնել որպես “կիրթ”, գրել-կարդալ իմացող մի
"նորմալ" անձնավորություն, հայաստանյան հեռուստաընկերությունների հարցերին պատասխանելիս հերթական անգամ ստել է՝ հայտարարելով, թե իբր "...մեր հասարակության գերակշիռ մասը կողմնակից է այս տարբերակին եւ մոտավորապես 70 տոկոսը կողմնակից է, որ այս օրենսդրական փոփոխությունը տեղի ունենա...": Այսինքն ՀՀ վարչապետը համոզված է, որ 10-ից 7-ը օտարալեզու այլանդակության կողմնակից են, եվ միայն մի 3 հատ անհանդուրժողական թափթփուկ կա, որ "ագրեսիվորեն" կառչած է մնում Մաշտոցի անմրցունակ փեշերից... Թե որտեղից է վարչապետը վերցրել այդ 70 տոկոսը, հանելուկ է մնում, միգուցե Ազգային ժողովի մրցունակ դեբիլներին նկատի ունի, կամ էլ Աշոտյանի մրցունակ "պադավատի" գինն է հիշել. ո՞վ իմանա: Մի ժամանակ Աշոտյանն էլ էր պնդում, թե բլոգերների մեծամասնությունը իբր կողմ է իր օտարամոլ նախաձեռնությանը, այնինչ պարզվեց, որ պատկերը լրիվ հակառակն է՝
64.5% դեմ է Աշոտյանի նախաձեռնությանը, կողմ՝ ընդամենը 31.6%.
Ի՞նչ ասես, եթե մարդիկ ուղղակի թքած ունեն սեփական լեզվի, ակնհայտ փաստերի, առողջ բանականության վրա ու վիզ դրած ուզում են անցկացնել օտարալեզվության այս զազրելի պատվերը...