Ի՞նչ բացահայտեց Վիքիլիքսը, որ մինչ այս անհայտ էր. Վիքիլիքսի հրապարակումների շնոհրիվ վերջնականապես ապացուցվեց, որ Լևոնը գաղափարազուրկ ու պատհեապաշտ նարցիս է: Մինչ այդ նրա գաղափարազուրկ լինելու բոլոր փաստարկներին հնարավոր էր ինչ որ ձևով առարկել, օրինակ ասել` ոչ թե Լևոնն է փոխվել ժամանակի ընթացքում, այլ ժամանակը ու քաղաքկան իրավիճակը, որ յուրաքանչյուր իրավիճակում նա հանուն հայրենիքի(ազգային շահ չեմ ասում, քանի որ դա նա կեղծիք է համարել) 88, 92, 98 թվերին իրար հակասող տարբեր որոշումներ է ընդունել: Վիքիլիքսը ցույց տվեց, որ նա ոչ թե տարբեր ժամանակներ, այլ միևնույն ժամանակ է իրարամերժ «որոշումներ» ընդունում` կախված ամբիոնից ու տեղից. ԱՄՆ-ի դեսպանատանը ԱՄՆ-ի մարդն է, հրապարակում Ռուսատանի, դեսպանատանը ԱՄՆ-ին խնդրում է ավելի ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, մինչև տարեվերջ լուծել խնդիրը, իսկ հրապարկում քննադատում ԱՄՆ-ին որ զիջումներ է պահանջում Հայաստանից, որ ուզում է մինչև տաեվերջ լուծել Ղարաբաղի խնդիրը, որը շատ վտանգավոր է, և իբր ԱՄՆ-ի ուզած լուծումը ու Հայաստանի զիջումները թույլ չտալու համար ցույցերը դադարեցնում է: Ուրեմն, հենց այս բացահայտումն էլ հիմնավորում է, որ դեռևս 88թ. նա գաղափարազուկ է եղել:
Ամբողջ տեքստը
այստեղ