Թումո. անիրականանալի երազանքը այնտեղ, ուր օձերն ու կարիճներն էին բնակվում

Aug 16, 2011 22:03

 Ես ասի բուրումնավետ հեղուկ է ապակյա սրվակի մեջ, կկաթացնեմ սափորում, տակից կրակը կվառեմ, ու տունը բուրմունքը կբռնի: Մի հատ բացեմ հոտը քաշեմ. խցանը քաշեցի, միջինը թանձր ծորաց ու ձեռքերս շիրոտեց: Մեղր ա, մտքովս ի՞նչ անցներ: Թումոյի բացմանը շենքի հսկայական ճակատով մեկ ներկայացրեցին “Մի կաթիլ մեղր” վիդեոն, ու վիրտուալ մեղրը կաթաց, դարձավ իրական նաև Թումոյի բացմանը հրավիրված հյուրերի նվերների փաթեթում:

Հետո տանը պիտի կարդայի սափորի տուփին. «Հովհաննես Թումանյանի “Մի կաթիլ մեղրը” մի մեծ պոռթկում, որ ավերեց հարևան թագավորությունները սերունդներ շարունակ… Թումանյանի այգում մեղրի խոհեմ մի կաթիլը կարող է զինել այսօրվա պատանիներին տեխնիկական և ստեղծարար հմտություններով` վաղվա Հայաստանը կերտելու համար»: Փայտյա տուփի վրայի մի տեքստ, որ արդեն նորարարական է, Թումանյանի “Մի կաթիլ մեղրի” նոր ընթերցում, երբ գլխավորը դառնում է ոչ թե չնչին բանի համար իրար դեմ պատերազմելու կոնտեքստը, այլ մի փոքրիկ կաթիլից հսկա փոփոխությունների հնարավորությունը:

Շարունակությունը այստեղ
Previous post Next post
Up