Ֆանի Արդանի դիմագծերը չէին երևում Կինո Մոսկվայի կապույտ դահլիճում, երբ նա ասում էր` Հայաստանը իմ սրտում է: Չէր երևում որտև մութ էր, կիսախավարի մեջ էր խոսում: Ճիշտ է, մեր դիմաց «Հարևանուհի» ֆիլմի Արդանը չէր, այսուհանդերձ 62-ամյա իմաստությամբ հարստացած հմայիչ դիմագծերը արժանի էր հիացմունքի, բայց, ցավոք, հանդիսատեսին մնում էր հիանալ նրա բերկազմ կազմվածքով ու սլացիկ ոտքերով… և մեկ էլ որ Հայաստանից երկու բան իր հետ կմնա` ցեղասպանության թանգարանը և Փարաջանովի թանգարանը:
Հերթական հաճոյախոսություննե՞ր էին հայ հանդիսատեսին, թե՞ իրոք Հայաստանը նրա սրտում է, ինչպես ինքը ասաց: «Չես գալո՞ւ ոսկե Ծիրան» հարցնում եմ ֆրանսահայ գրող Դենի Դոնիկյանին. «Չէէ, ժամանակ չունիմ», «չես ուզո՞ւմ Ֆաննի Արդանին տեսնել», ծիծաղում է. «Գիտե՞ս, Ֆաննի Արդանը կարծեմ հայկական ծագում ունի»: Այ քեզ նորություն, ու եթե դա չլսեի կկասկածեի, թե Արդանի սրտում միշտ եղել է Հայաստանը:
շարունակությունը
այստեղ