Oct 12, 2010 11:48
... պատերազմի տարիներն էին... էն հաղթական տարիները, ամեն գյուղ գրավելուց` տղերքը քաղաքի փողոցներով շրջում էին մեքենայով ու ավտոմատի հաղթական կրակոցներով ավետում` նոր բարի լուրը...
... ես դեռ փոքր էի 7-8 տարեկան... թաղի երեխաներով վազում էինք ու կրակված փամփուշտներն էինք հավաքում.. ու գոռում էինք ուռա, ու ֆիդայական երգեր էինք երգում...
...3-4 տարեկանում Հայրս մի խաղալիք հրացան էր նվեր տվել: Շատ լավ հրացան էր, ես էլ կրակել էի սովորում. պլաստմասե շարիկներով կրակում էի պլաստմասե զինվորներին... ու լավ նշանառու էի.. Էդ հրացանը միշտ հետս էր... էդ կռվի տարիներին` առավել ևս... Բայց ծանր էր, ու էդ հրացանով վազել էդ մեքենայի հետեվից հարմար չէր... հոգնում էի, ու հետ էի ընկնում... մի օր էլ, երբ հերթաքկան գյուղի գրավումից հետո մեր մոտ ավետիս էր, որոշեցի հրացանս թողնեմ մեր բակում` ընկուզենու ծառի տակ, ու առանց դրա վազեմ... Էդպես էլ արեցի... Մի գիրկ փամփուշտ էի հավաքել. գրպաններս էլ ծանրացել էին.. հետ եկա տուն. ման եկա հրացանս չգտա... գողացել էին... շատ էի ափսոսում, մանկությանս ամենասիրած խաղալիքներից մեկը...բայց...մի կարևոր բան հասկացա. ամբողջ կյանքիս համար...
... Սեփական զենքդ ոչ մի դեպքում, անտեր չպիտի թողնես, էս անգամ զենքս կորցրեցի.. եթե չխրատվեի, գուցե ավելի մեծ տարիքում` կյանքս կորցնեի` էդ անփութության համար...
Հայերը,
Ազգային Ինքնաճանաչողութիւն,
Ազգային Գաղափարախոսութիւն,
Անմոռուկներ մանկությունից,
Քաղաքականութիւն,
Ո՞վ ենք մենք իրականում,
Կտոր մը մանկություն,
Հայկական Բանակ