Ուզում էի բան պատմել իմ մասին. դե քանի որ կամա թե ակամա ծնվել եմ :ՃՃՃ Կարծում եմ, ժամանակն է կրկնելու «իմ մասին»ը. ու որ` աշխատում եմ վատ տրամադրությունս կամ չցանկություններիս կատարումը չլցնեմ մեկի գլխին,
ինչն էլ /ազատ լինելը/ ձեզ եմ ցանկանում. թող ձեզ մոտ դա ավելի հեշտ ու ինքնաբերաբար ստացվի:
ՀԱՅԵԼԻ
Ես շատ չեմ. սխալ չեմ, մռայլ չեմ, ուրախ չեմ ավելի, քան «եմ»: Ես այս եմ:
Ես ոչինչ եմ: Ես ոչինչ եմ, երբ դու նույնիսկ բարկացած ու մեղադրող ես... Ես մեղավոր չեմ ու արդարանում եմ միայն, որ այս եմ, ոչ թե այն, ինչ դու կուզեիր: Ես այս եմ. ներիր ինձ: Գիտեմ, որ երբ նայես ու տեսնես ինձ, արդեն կարևոր չի լինի, որ ես ոչինչ եմ, որովհետև հենց այդ պահին կտեսնես նաև քեզ` այնպիսին, ինչպիսին որ կաս... Մի բարկանա, դա իմ միակ, բայց և չպարտադրող ուժն է. ես պարզապես հայելի եմ:
Դու միշտ կգաս ինձ մոտ, երբ կկարոտես ու կուզես գտնել քեզ... ու ես գիտեմ, որ կփորձես ու գուցե կկոտրես ինձ, երբ հոգնես ու դավաճանես ինքդ քեզ...
Ես շատ չեմ. սխալ չեմ, մռայլ չեմ, ուրախ չեմ ավելի, քան «եմ»: Ես այս եմ: ...Դու պատրա՞ստ ես ՀԱՆԴԻՊՄԱՆ: