Dec 02, 2009 00:48
Ամեն ինչ սկսվեց գրիպից: Այսինքն ես էի ձևափոխել դասն այնպես, որ օրինակները բերեմ... գրիպի և դրա վարակի տարածման մասին: Բայց դե` մի տասնհինգ հոգի տասից մինչև տասնվեց տարեկաններ: Էնքան հարց տվեցին, էլի թեման հետ գնաց դեպի ՍՊԻԴ: /ՁԻԱՀ/ չգիտեմ, եղել եք իրավիճակում, երբ պատրաստ չեք շատ բաց հարցերի պատասխանելու, իսկ դրանք տալիս են այնպես, որ չպատասխանելը միանշանակ չիմանալ է գրանցվում... Քննարկում են շատ լուրջ: Ծնողներից, որ սպասում են երեխաներին տանելու, սուս են կտրել, լարված նայում են արդեն ոչ թե ես որքան կոռեկտ կպատասխանեմ, այլ` տակից դուրս կգամ՞՞՞
Վերջին հարցից ծնողները բան հիշած տեսքով դուրս են գալիս սենյակից: «Իսկ ինչու են ասում, որ համասեռամոլները առավել վտանգավոր խումբ են»:
Ես թքոտում եմ մտքերս մտածում եմ լարված, ու. «Հասկանում եք՞՞՞ երբ սեռական կապը կնոջ ու տղամարդու մեջ է....»... Հետո էլի մտածեցի. լավ էլ հնարեցի տեղում: Դուք ինչ կասեիք՞՞՞
...,
Մեծեր ու Փոքրեր