Оригинал взят у
khlurd в
Առանց ռեժիմի հասարակություն` Ցեղասպանության 100 -ամյակինՍա, պարզվում է շատ ավելի բարդ բան է, քան այն խնդիրը, որ նախախորհրդարանն է դրել իր առջև: Թեպետ` չգիտեմ էլ ինչ է դրել իր առջև: Գուցե վերջում պարզվի, որ իրենք հասարակություն բառը բաց են թողել ՞՞՞
Նախախորհրդարանին ոչ գիտեի, ոչ հետաքրքրվում էի, ոչ էլ հիմա գիտեմ: Բայց`
1. մարդկանց ծեծեցին նախքան հանցանք կամ զանցանք կատարելը
2. ոչ ՀՀ իշխանությունները, ոչ ԼՂՀ իշխանությունները դրանում ոչ մի արտասովոր բան չտեսան
3. հասարակության մեծ մասը որոշեց, որ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԻ, որ սրանք հանկարծ ՉՓՉԱՑՆԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԵՆՑ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ:
Այ սա ամենաբարդն է ու ամենաաբսուրդը: Եթե ռեժիմը գործում է որպես ռեժիմ, դա բնական է, բայց որ հասարակության այս մասը գործում է որպես բռնության հովանավոր ու ծիծիկ տվող` ... բառ չունեմ:
Ես չեմ հավատում, թե նախախորհրդարան լինի, ինչ լինի` ի զորու է հեղափոխության: Առնվազն պիտի միամիտ լինել այդպես կարծելու համար: Բայց պարզվում է, որ իշխանություններն էլ, հասարակությունն էլ մինիմում միամիտ են` դրեցին ծեծեին չարած բանի համար, արդարացրեցին ծեծը: Ինչքան էլ ուզում են իրենց աչքում ազնիվ երևալ` ԱՐԴԱՐԱՑՐԵՑԻՆ,մեկ է: Որովհետև կա լեզվատրամաբանութուն ու խոսքը իմաստ ունի: Չես կարող ասել ԲԱՆ, հույս ունենալով, որ դրանում չեն տեսնի ասածդ:
ՎԱՏ ԲԱՆ:
Մտեք ֆեյսբուք, գրում են` «կանխել, առանց մեթոդների մեջ խտրականություն դնելու...»: Ոնց որ հիտլերը, որ խոսում է հրեաների մասին: Լեղիացել ենք, ժողովուրդ: Շատ լեղի: Զոհի կոմպլեքսը բերել է դահիճի կերպարի:
էնքան եք տարվել հարյուրամյակը շուքով նշելու մտքով, էնքան եք հպարտանում, որ նախագահներ ու Հռոմի պապ են գալու, որ մոռանում եք ինչի մասին է խոսքը:
Տո ոչ էլ դրանց գալն է ինձ հետաքրքիր: Թող ժամանակին գային, հարյուր տարի առաջ:
Հիմա նման եք էն կոմպլեքսավորված մամաներին, որ երեխայի բերանից կական խնայում են, որ հյուրի դեմ դնեն: Խնայում չէ` ծեծելով ձեռքից վերցնում են ու ասում` ՉՈՒԶԵՍ:
Իմ նկատառումով` նախախորհրդարանը իր խառնակչությունը արեց: Այս դեպքից պարզվեց` ամենառեժիմացվածը մեր երկրում հասարակությունն է: «ԱՌԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴՆԵԼՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ ԲԱՆԵՑՐԵՔ, որ...»: Մնացածը կարևոր չէ: Մնացածը էլ արդեն երբեք կարևոր չէ:
Ամոթ քեզ, հասարակություն:
Ես ուզում եմ առանց ռեժիմի հասարակություն` ցեղասպանության տարելիցին գոնե... Ռոմանտիկա է, չէ՞՞՞ Եկել ես քո ռոմատիկայով մեր սուգը փչացնում ես, որ ինչ անես ՞՞՞
Հիմա` չփորձեք հիմարավարի ասել, թե` ուրեմն դու, Խլուրդ, կողմ ես սուգը պղծեն, խայտառակ անեն,... և այլն: Դուք արդեն պղծեցիք զոհերի հիշատակը, կրկնելով նրանց դահիճների կարգախոսները և այն էլ` այսքան անկեղծ...
Ես վախենում եմ ապրել մի երկրում, որտեղ հասարակությունը կողմ է լինչի դատաստանին: