հայաթից՝ բանակ

Feb 19, 2016 17:49

Վերջերս սկսել է իշխանությունների՝ նոր ընտրություններին պատրաստվելը։ Շատ ակնհայտ։ Ու միտումն էլ է նկատվում՝ խոսել ընդդիմադիր կողմից, մոռանալով, որ էլի իրենք իրենց են քննադատելու, խնդցնելու են, մարդիկ չհավատան, զզվեն...։ Կարևորը՝ սիրուն լինի, կինոյական։

Հա, շիզոֆրենիայի տարրեր կան էս քաղաքականության մեջ։

Վերջը՝ խոսում են, ու դեմոկրատիայի անունից։ Ու չեն ջոկել, որ իրենց լսող չկա։ Ուղղակի երբ իրենց մկան շեռն են ավելացնում դեմոկռածիայի հողմաղացին, թեկուզ միայն խոսքին, ընդհանուր ու իրենց կողմից ոչ վերահսկելի ոլոլորտներում խնդիրները սկսում են բարձրանալ։

Ոչ վերահսկելի՝ այսինքն այն տեղերում, որտեղ համոզված էին, որ ամեն հարց լուծել են, ձեն չի լինի։

Ուրիշ բան էլ կա՝ այդ որ քսի տվեցին, որ Օհանյանի կնոջը բաներ ասեն, որովհետև, էլի ակնհայտորեն, պատվերը առկա էր, բա չէին մտածում, որ ադրբեջանցիները կուրախանան՞՞՞

Բա բոլորի բերանը դրանով էին փակում՝ սուսեք, չուրախանան... Բա ոնց էս մի թեմայի մասին չէին մտածել ՞՞՞

Գուցե մտածել էին, բայց հարմար էր։

Մի բան չէին մտածել՝ ԹԵ ԻՆՉՈՒ ԱՌԱՋԻՆ ԳԻԾ ՄԻԱՅՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎՆԵՐՆ ԵՆ ԳՆՈՒՄ ու ԶՈՀՎՈՒՄ հարցն էր, որ թունդ սկսվեց քննարկվել ու գրվել։

Բա՞՞՞ պարոնայք։
Հասկանալի է հարցի պատասխանը, բայց ասեք՞՞՞, որ չէիք սպասում, որ նման թափով հարցը կբարձրանա։

Ասանք փաներ, էֆենդիներ։

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, քարկտիկ, պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, ընտրությունները մոտենում են, սահման, 3 շիշ ձեթ, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up