ազատամարտիկի մայր, թե՞ լուսանկարչի մայր

Jan 29, 2016 12:08


Զորիկին կարող է բլոգում չիմանաք, չգիտեմ: Երբ մահացավ, ամբողջ ֆեյսբուքը ցավ ապրեց, քանի ամիս է նրա արած լուսանկարներն է շեյրում...:

Վերջերս եղբայրը մի պատմություն էր պատմել՝ արցախյան պատերազմում երեք եղբայրն էլ կռվել են, փոքրը զոհվել է:
Մորը վիրահատել է պետք, գումարներ չկան, դիմել էր ֆեյսբուքով վարչապետին, ԱՆ-ին... , որպես ազատամարտիկների մոր զավակ: Ոչ մի ձայն: Իսկ երեկ գրել էր՝ պիտի շպրտեմ մեդալներս...:

Գուցե ճիշտ է: Չի ասում՝ իզուր կռվեցի, ասում է՝ ձեր տված մեդալները պետք չեն, եթե երեք զավակ պատերազմ ուղարկող մայրը այսօր չի կարող բուժվել, դրամի պատճառով:

Ու ֆբ-ն սկսեց հանգանակությունը: Չասաց՝ հեեեյ, ԱՆ, ՊՆ, վարչապեեետ... դուք համակարգի բոլտեր եք, պտտվեք, կողքներդ նայեք, բա էլ ձեր գործը որն է, որ ազատամարտիկը գումար չունի, որ իր մորը վիրահատեն: Հեշտ ձևը գտան՝ հանգանակություն:

Մարդիկ կանեն էդ հանգանակությունը, համոզված եմ:

Բայց բոլտի ժանգն է մնում, ժանգը....

քարկտիկ, չափանիշ, play-off, և այլ զանգվածք, գորշ մասսա, Մի Սպանաներ, 3 շիշ ձեթ, Понедельник начинается в субботу, խոտան

Previous post Next post
Up