թշնամու որակի մասին

Jan 17, 2016 15:28


թրքերի հանդեպ ունեցած ատելությունը, կամ գոնե ոչ սերը /եթե մեղմ ասենք/ երբեմն ուրիշները /ոչ միայն/ համեմատում են ասենք

պատերազմած երկրների՝ իրար ունեցած զգացմունքների հետ: Ասում են՝ հիմա ռուսներն էլ գերմանացիներին պիտի ատե՞ն, և այլն...

Հիմարություն է: Ասի՝ այս հիմարության մասին էլ գրեմ: Երբ ամերիկացիները սպարտացիների ու պարսիկների մասին ֆիլմ նկարեցին, ու պարսիկները բողոքեիցն, ես պարսիկների կողմից էի: Ի վերջո՝ պարսիկները դարերով մե'ր թշնամիներն են եղել: Հա, հենց՝ ուր էին ամերիկացիները...:   Պարսիկների հետ պատերազմը, այնուամենայնիվ, պատերազմ էր հզորների միջև:  Այդ ձեռառնոցիները՝ բարոյական հաղթանակ միայն կամ հարբած փղեր... թափեք դրանք:

Պատերազմում կա և բարոյական հաղթանակ, կա և ստորություն, և դավաճանություն, և ուրիշ շատ բան՝ փլավ չեն բաժանում: Ու ասենք նույնիսկ երբ Փառանձեմը, ոչ միամիտ ու անմեղ թագուհի մը, բացում է բերդի դռներն ու գնում հանձնվելու թշնամուն, նույնիսկ «մի քիչ տարիքն առած, մի քիչ գիրացած» այս կնոջ պատերազմն էր հզորների ու բարոյականությունների պատերազմ:

Ափսոս մենք ֆիլմեր նկարահանել չգիտենք:

Դրա համար, նույնիսկ երբ պարսիկներին այնքան էլ չենք սիրում, ու կամ կա զգուշություն,  մեկ է՝ ատելությունը չկա:

Իսկ թրքերը մեզ դարձրեցին զոհ՝ լլկված, արմատ ու հավատ կորցրած, խանգարված... Եղեռնը չսկսվեց ու վերջացավ, դրանով մերեցին մեր այունը ու դար ձգվող եղեռնը դարձավ  ինքնաեղեռն, մենք՝ մանր ու արդարություն մուրող ...:  Դա պատերազմ չէր: Դա այլ կռիվ է, որ դեռ ամեն ստորի պիտի ասենք թուրք, ամեն սինքլորի ծագման մասին կասկածենք, ամեն ուրախություն փչենք, որ ավելին երևա, որ թուրքը չուրախանա:

Զոհ լինելու կատաղությունը ուրիշ է:

Ու հիմա էլ, երբ իշխանությունները տգետ են, իքնահավան, ու մարդ չսիրող, մտածում ես՝  սրանք մեզ էլի կարող են զոհ դարձնել...:

Եկեք կիսատ թողնեմ ասելիքս: Այսքան էլ հերիք է:

համեմատություն, genocide, play-off

Previous post Next post
Up