սննդային միայնության ֆիզիոլոգիան

Jan 07, 2016 12:15

Որն եք ուտում սկզբում՝ լավը, թե վատը՞՞՞ որը սիրում եք, թե որը չեք սիրում՞՞՞
Թվում է, թե ամբողջը ուտելու պարագայում պիտի որ տարբերություն չլինի, բայց արի տես, որ այս ընտրությունն անգամ կարող է հետևանքներ ունենալ:

Ես սկզբում ուտում եմ անհաջողը, լավը թողնելով վերջի համար: Բայց երբ դա անում ես ընդհանուրի մեջ, որտեղ քեզ հետ ուտում են նրանք, ովքեր սկսում են ուտելը ամենալավով,... այն լավը, որ դու էիր ուզում, կարող է քեզ չհասնի էլ )

Ես դա շուտ հասկացա, երբ մանկության ընկերուհուս հետ մի թասից թութ էինք ուտում: Բայց սովորությունս չփոխեցի: Ուղղակի սկսում էի խնդալ ու գոռգռալ, հետո իմը սկսեցի լցնել ուրիշ ամանի մեջ: Որ ինչպես ուզենամ, այդպես ուտեմ: Սկզբում վատը, հետո՝ լավը:

Այդպես դառնում են միայնակ:
Որն ես ուտում սկզբում ՞՞՞

բանաձև, բացահայտում, fizi-logus, play-off, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up