չգիտեմ ինչ վերնագիր դնեմ

Nov 06, 2015 21:53

«Այս պահի դրությամբ ամբողջ ծավալով ընթանում են աշխատանքները ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբի հետ կապված: Ակնհայտ է, որ մեր քարոզչությունը լինելու է կառուցողական, բովանդակային և նպատակային, որպեսզի իրազեկ քաղաքացիները կարողանան կատարել իրենց քաղաքացիական ընտրությունը հանրաքվեի օրը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
))))))))
Ջո՞կ: Ոնց կարող է մի ամբողջ կուսակցություն մի կարծիք ունենալ ՞՞՞
Իրենք այո են քարոզում, որ ԻՐԱԶԵԿ քաղաքացիները կատարեն իրենց ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ընտրությունը;
)))
Ես մի անգամ տենց ռուսերենից -հայերեն թարգմանելու գործ էի կպցրել: Այսինքն ես չէ, ընկերուհուս թարգմանչական օֆիսում, որտեղ հայերենից գերմաներեն էին թարգմանում, մի նման պատվեր եկավ, ինձ պաս տվեցին:
Չգիտեմ ինչի հիշեցի:
Երևի հորթային հրճվանքի պահով:
կառուցողական, բովանդակային, նպատակային հորթային հրճվանք
դե՝ վճարովի թարգմանություն էր, էլի )

նենց խնդալու է, որ ասում են՝ դե ՈՉ ասեք, թող մնա ոնց կա, փոփոխություն չլինի )))))))))))
տերդ մեռնի, Դարվին, սաղ փոփոխություն են ուզում, ծիպը՝ զարգացում, էլի )))
բայց դե ով է ասել, որ ցանկացած փոփոխություն բերում է դրական զարգացման, չգիտեմ...
հիմա բացատրում եմ էդ հիմար տեսությունը բրդողներին՝ ուրեմն սենց՝ գիտության մեջ ցանկացած փոփոխությունը, որ բերում է շարժման /կամ հակառակը՝ շարժումը, որ բերում է փոփոխություն, չխորանանք/, համարվում է զարգացում բերող
ցանկացած
հիմա կենցաղով ասեմ՝ ասենք իսլամական պետությունը ավիրեց Սիրիան, փոփոխություն է՞՞՞ ուրեմն, գիտության տեսանկյունից զարգացում է
այնպես որ ձեր տխմար տեսությունը թողեք, քիչ մը փորձեք տգետ չլինել, յավրում
ստեղ փոփոխության հարցը չի, է՞՞՞
ստեղ մարդու իրավունքների սահմանման հարցն է

նախարարները, գալուստը և այլք վարչապետաց հասկանում են խորքերում, որ իմ խորհուրդը ճիշտ է՝ պիտի չխոսեն, որ մարդկանց իրենց ասածին դեմ չտրամադրեն... բայց մյուս կողմից վախենում են չխոսեն, հրացանափողից դուրս մնան, պաշտոն բան չստանան, երեսով ստանան, թե՝ իշխանահաճո գործ չարիք, պաշտոն եք ուզում ՞՞՞
ինչպիսի դիլեմա իշխանության համար...

ասա՞՞՞ տարոն, քարկտիկ, սպիտակ թելով կարած, Օպերացիա Թմբուկ, play-off, և այլ զանգվածք, ընտրությունները մոտենում են, սցենարիհետկապված, disneyland, պաչել-մաչել` չկա, 3 շիշ ձեթ, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up