Хиромантия? ...ԻՍԿ ԻՄԸ ՍԱ Է

Nov 12, 2009 19:09


Գնացել էինք Պատարագի: Լսելուց բացի եկեղեցում միշտ նայում եմ մարդկանց, նկարում նրանց մտքիս մեջ: Չգիտեմ ինչու, բայց ուշադրությանս մեծ մասը մարդիկ են. Ինձ հեշտ է ավելի միայնակումս առանձնանալ: Հետաքրքիր ու տարօրինակ մարդիկ էլ տեսա: …...Մի կնամոլի, որ ում ասես համբուրել էր, հիմա ջերմեռանդությամբ խաչն էր համբուրում… Հիշեցի հետո էլ, թե ինչով են իրենց եկեղեցի չգնալները շատերը հիմնավորում հաճախ, սկսեցի դրա մասին մտածել… Այդ մասին էի մտածում, երբ քահանան հարթ չխոսեց ու սկսեց ուղղել իրեն: ...Հանգստացա- հասկացա. Որ` չգոռոզանաս ու որ կարողանաս մարդ-քահանայի օրհնության համար խոնարհվել…

Հանկարծ ցանկություն առաջացավ գալ ու գրել ԺԺ-ում, թե` կներեք ինձ, եթե թվացել է, թե խելացի բաներ եմ ասել երբեմն: Նույնիսկ վախեցա, լացս եկավ: Ու մեկ էլ լսում եմ, թե ինչպես սխալներով խոսող ու իրեն ուղղող քահանան ասում է` դուք չեք Բարեգործը, այլ Աստված. Եթե դուք եք անում` Աստծով եք անում: Մտքերի մասին էլ էր խոսքը: …Հանգստացա, սիրտս տեղն ընկավ: Խաղաղություն Ամենեցուն-ը ժպիտովս հոսեց եկեղեցու դռներից դուրս…

Հանգանակության արկղի մեջ դրամ լցնելուց հետո մի պահ տատանվեցի, հեռանալս չեկավ: Մտածեցի` ինչու՞՞՞, հետո հանեցի տարիներով մոտս հավաքված տարբեր երկրների դրամներն ու նույնպես լցրեցի արկղի մեջ: Մեկը հաստ էր, չէր մտնում, ու ես էլ ամոթահար ու ուժեղ սեղմում էի անցքի մեջ… էդ մեկն աղմուկով ընկավ:

Դուրս եկա եկեղեցուց… կարևորված չէ, բայց անպետքությունիցս չամաչելով: Ինձնից չամաչելով:

… Մի քանի օր առաջ խանութում հարյուր դրամանոցներով մանր վերադարձրեցին. Մեկի վրան գրված է` In God we trust… 

Պատարագ, ԵՍ, Աննա

Previous post Next post
Up