ուֆ լավ է, հոգնեցի

Sep 05, 2015 18:22


մեկ-մեկ քարոզիչները այնպես են դռռցնում, թե՝ սահմանի վրա ամեն ինչ լավ է /որ պանիկա չլինի/, մտածում ես՝ երևանցիներն էին պանիկայի մեջ ընկնելու ՞՞՞
)))

ու որ պանիկայի մեջ ընկան, ինչ են անելու որ ՞՞՞
արտագաղթելու են, թե հիվանդանալու են ՞՞՞
թե գնալու են բաքուն գրավեն, խայտառակ լինենք ՞՞՞

էդ պանիկան որ դասագրքից եք գտել, որ հետներդ անընդհատ ման եք տալիս ՞՞՞

խեղճուկրակ անտարբեր մայրաքաղաքցու շատ էլ պետքն է
ոչ հանգիստը, ոչ էլ անհանգիստը
ինչ պանիկա ՞՞՞

եթե սահմանի համար եք ասում, մարդիկ իրենք չեն ջոկում ՞՞՞ ))
մտնելու են կարդան իրենց վրա կրակում են թե չէ, որ ջոկեն ՞՞՞

լուրջ եմ ասում, էս դասագրքային միմոսությունները գնալով անմարդկային են դառնում

արա՝ կրակում են, ասեք կրակում են
սպանում են, ասեք սպանում են
պատերազմ է, ասեք պատերազմ է
ոչինչ որ համաշխարհայինը չի ձեր պատկերացրած

էդ արածները լռում եք, հետո ընկնում եք ապացույցներ եք փնտրում ազրներին մեղավոր հանելու համար

ոնց որ իրենց ինադու անեք ինչ անեք, ոչ թե անեք էն, ինչ պիտի անեք

կամ էն ով էր, հարցրել էին՝ պատերազմին պատրաստ եք, ասել էր՝ եթե իրենք վախենում են, պատրաստ ենք

այ քեզ բան
սալդաֆոն հո չեք ՞՞՞

կամ պատրաստ եք, կամ պատրաստ չեք, իրենց վախենալը ինչ կապ ունի ՞՞՞
վախամետր ունեք ՞՞՞

ուֆ լավ է, հոգնեցի
ամեն անգամ նույն տուֆտությունը

սցենարիհետկապված, fair play, fizi-logus, 3 շիշ ձեթ, play-off, սահման

Previous post Next post
Up