մնացել էր համահայկականով գային Հայաստան ու եկեղեցուն մունաթ գային

Aug 11, 2015 14:18

այքեզբան

Չեն մկրտել, մի հատ հասկացեք ինչու: Եթե լացելով, լեզուներդ շաղ տալով բամբասում եք ու բողոքում, էլ Եկեղեցում ինչու եք ուզում մկրտվել որ ՞՞՞ Սիրունության համար ՞՞՞

Նենց էլ վերնագրերով է պտտվում լուրը` զրկել են մեռոնից, հայորդիներին, ...Իրենց ինքնությանը վերադառնալ ցանկացող հայերին Հայաստանում հրաժարվել են մկրտել ...

https://www.youtube.com/watch?v=btGmFFIFil0

Էլի աթեիստները վրդովվան եկեղեցիական թեմաներով )))))
Այս անգամ` որ դրսից հյուր եկած երեք հոգու չեն մկրտել:
Որ ճիշտն ասեմ` լավ են արել: Նախ` մկրտությունը ձևական չպիտի լինի. էս երեքը այդքան ուզում էին մկրտվել ու հետո նեղացան Եկեղեցուց ՞՞՞
Իսկ գուցե ուրիշ բան էին ուզում, սխալմամբ կարծոմ էին, թե իրենց ուզածը մկրտվելն է՞՞՞
Երբ ես էի մկրտվում, ինձ բացատրեցին, որ եթե չափահաս ես, գիտակցված քայլ պիտի լինի արածդ: Որ մկրտությունը անվավեր է համարվում, չես հավատում մկրտությանն ու Սուրբ Երրորդությանը, ... էլի կան բաներ:
Բայց բոլոր դեպքերում Մկրտությունը կատարվում է մի անգամ: Ու` վերջ:
Եթե պատրաստ չես, մի արա:
Բաներ կան, որ չի կարելի ձևական անել:
Ում ես խաբում ՞՞՞
Նեղանալը` ...  : Ինչ ասեմ, Եկեղեցում մկրտվելու գնացողը Եկեղեցուց չպիտի նեղանա:

Հ.Գ.- թույն քննարկում են անում աթեիստները, կարդացեք

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=119034561775362&id=100010064551085&pnref=story

Եկեղեցի, ՓՈՔՐոգի

Previous post Next post
Up