ֆիզ. կուլտ.-ը և Ոչ թալանին

Jun 28, 2015 11:47

Ես չգիտեմ, ինչքանով գիտեք ֆիզիկա, բայց չկա ավելի ընդգրկուն համակարգ, որ կարողանա հասարակական երևույթները այսքան զարմանալի ու հետաքրքիր տրանսֆորմացնի իր օրենքներում:
Օրենքներում՝ ձևակերպված կամ չձևակերպված:

Այս անծրագիր ու անլիդեր երիտսարդներով պահանջը՝ լրիվ թունելային էֆֆեկտ էր.
Երբ էներգիան, ռեսուրսները չի հերիքում արգելքը հաղթահարելու /ասենք դիմացը բլուր է, պետք է հայտնվել դրա մյուս կողմում, իսկ պոտենցիալ էներգիան չի հերիքում բլրի բարձրությանը հասնելու/, «ուղղակի կտրում է» ճանապարհը՝ թունել բացելով արգելքի միջով. հայտնվում արգելքի «թիկունքում»:
Լավ էր:

Հիմա մի նախադասությամբ ձևակերպած պահանջին այնքան երկար ու սիրուն ու խճճված պատասխաններ են տալիս տարբեր մարդիկ: Երևի սպասում են, որ երիտասարդները իրենց ռեսուրսները կծախսեն, ու իրենց գցած պարանով այնքան կշարժվեն, որ կհոգնեն-կմոլորվեն:

Բայց տարածությունը հետաքրքիր բան է՝ ... Լավ, ավելի պարզ ասեմ, չանցնեմ տարածականության քննարկումների:

Ասենք երկար շրջանաձև ճանապարհ են գծել ու ուզում են դրանով հոգնեցնել )
Բայց սկզբնական կետից վերջնականին հասնելու համար անպայման չի ուրիշի գծած ճանապարհով անցնել՝ կարելի է կտրել տեղափոխության վեկտորով միանգամից ու հայտնվել վերջնական կետում:
Սև անցք լսած կաք՞՞՞՞
Լավ բան է:
Երևի ճիշտ կլինի աչքների առաջից կորել, առանց իրենց ցրելու, հավաքվել ուրիշ տեղ կամ ուրիշ տեղեր՝ սև անցք:
Թե չէ իրենք սովոր են մի տեղում երկար հավաքվածների դեմ մեթոդներին...

Իհարկե կներեք, որ բերածս օրինակների մեջ երկիմաստ հնչողության ու ասոցիատիվ բառեր կան՝ սև անցք, թունելային էֆֆեկտ... բայց դե՝ աշոծյանին սիկտիր ասողները չպիտի խուսափեն զուտ գիտական այսպիսի բառերից:

էլիտարներ և գավառացիներ, postmodern, fair play, համեմատություն, Ոսկե Ձկնիկ, պաչել-մաչել` չկա, play-off

Previous post Next post
Up