ոնց հասկանում եմ, ուղղակի գառշոկը փոխեցին

Jun 27, 2015 20:12

«Էլեկրաէներգիայի սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը»

Հոսանքը ասենք իրենց սեփական գրպանից, կառավարական երեխեքի բերանից կտրելով, կառավարությունը փակվեց... բա հետևից եկող, հոսանքի թանկացմամբ պայմանավորված մյուս թանկացումները ՞՞՞ Սա իրենց համատեղ ինտելեկտի վերջին ճիգով ցկնած իդեան էր ՞՞՞

«Իսկ եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով»: և «Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է: Նաև համոզված եմ, որ եթե սակագինը չբարձրացնենք, ապա էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզման վտանգի առաջ կկանգնի»:

Էլ ինչի են աուդիտ անում ՞՞՞ ))

գյուտության ու կռտության, պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, անեկդոտ, disneyland, Էրմենի, 3 շիշ ձեթ, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up