Օրերս մի պատմություն պատմեցին:
Մի քանի հոգի նստած խոսում են, խնդում, հաց են իրար հետ կիսկսում: Ապրում են: Մեկը գալիս է, թե՝ ես էլ նստեմ ձեզ հետ, էլի, միշտ ուզեցել եմ ձեր հացի համը հասկանալ, հավես եք:
Ասում են՝ նստի, համմեցի՝ էս խոսք, էս հաց:
Սա կիսում է հացը: Խոսքը գովում է, թե չէ՝ չիմացա:
Հետո վեր է կենում, ասում է.
-Բոլորդ սրիկա եք:
-Ինչի՞՞՞ ,- այնպես, ուղղակի հետաքրքրվում են:
-Որտև ես սրիկա եմ, իսկ դուք հետս հաց կիսեցիք: Ուրեմն դուք էլ սրիկա:
Այսպիսի անհամ պատմություն:
Հա, ի դեպ՝ հաշիվը ով փակեց, փակված է, թե չէ՝ հեչ կապ չունի: