Հարավային Կորեայի ֆիլմերից շատ եմ նայում: Լինում է՝ լավ դերասան է հանդիպում, ուզում եմ ֆիլմերից էլի նայել, ամիսներով, տարով պարապություն է ֆիլմագրաֆիայի մեջ: Սկսեցի փնտրել պատճառը, լուրեր-նորություններ կարդալ:
Պարզվեց՝ ինչքան էլ տղան հայտնի լինի, տաղանդավոր լինի,
սեքս-սիմվոլ լինի, մազերը ներկած ման գա, բեմ՝ քսած աչքերով /բեմի վրա իրենց բոլոր երգիչներն են քսվում-գրիմավորվում/... ինչքան էլ իր երկրից դուրս հայտնի ու սիրված լինի, ինչքան էլ համերգներով ու թույն ֆիլմերով զբաղված լինի՝ պարտադիր ենթակա է զորակոչի: Շատ-շատ՝ մի քանի ամսով հետաձգեն՝ անավարտ պռոյեկտը ավարտելու համար: Ու վերջ՝ մազերը կտրում են, ֆոռման հագցնում են, երկու տարի զանգից-զանգ՝ խիստ ծառայություն:
Մի հոգու գտա, որ չի ծառայել, ծառայությունից խուսափելու համար Ամերիկայի քաղաքացիություն է ընդունել, էն էլ զրկել են Կորեա մտնելու իրավունքից: Արդեն քանի տարի է: Լրիվ իգնոր են անում: Նույնիսկ շոուները: Սա հայտարարել էր, թե ուզում է շոուներից մեկում պատմել, թե ինչ է եղել իր հետ, ինչու է այլ երկրի քաղաքացիություն ընդունել,... ոչ մի տեղաշարժ՝ հին հայրենիք մուտք չունի:
Տղա են:
Տանողները: