Այս տիպի ֆիլմեր սիրում եմ: Նույնիսկ շատ: Բանն այն չէ, որ տասնհինգ տարեկան տղայի բնավորություն ունեմ, ասենք դրա համար... Շատ լուրջ բաներ կան մեջը, թեև՝ հավես խնդալու բաներ էլ են արել: Հումորով:
http://doramatv.ru/sugarless/series11Կարող եք նայել, սերիաների քանակին մի նայեք, բոլորը իրար հետ մի կինոյի չափ է:
Ուրեմն՝ ինչ է ամենակարևոր ասելիքներից մեկը՝
Լիդերը, իսկական լիդերը, չի գոհանում իր տաքուկ ու բարձր տեղով: Նա իր ուժը տրամադրում է որպես նշաձող ու գործիք, որը փորձում են մյուսները հաղթահարել, թեկուզ իրեն հաղթելու պայմանով, ու որը մյուսները օգտագործում են ավելի ուժեղ դառնալու համար:
Իսկական լիդերը դառնում է նպատակ, որին պիտի ձգտել, հասնել: Որովհետև իսկական լիդերը մտածում է, որ իրենից հետո այն, ինչ ինքը պաշտպանում էր, պիտի էլի պաշտպանության կարիք ունենա:
Այսպես են տղաները տղամարդ դառնում
Եթե ունեք տղաներ, տվեք այս ֆիլմը նայելու: Առաջին սերիայից: Հասկանան, որ կռիվը իրար վնասելը չի ու որ քանի դեռ չես հանձվել, չես պարտվել: