100 տոկոսի դիլեման

Apr 16, 2015 10:40

Քանի չգիտենք, թե Ցեղասպանության ընդունումից հետո ինչ ենք անելու, ... Մի բան ասեմ՝ երբ ընդունում են Հայոց ցեղասպանությունը, չեմ ուրախանում, մի թեթև մտածում եմ՝ հասունացա՞ն,... Ու վերջ:

Ու զարմացնում է հիշողությունները ու ուրախությունը էն մասին, թե՝ էն թվին էլ էր Վատիկանը ընդունել, փաստորեն Թուրքիան դատավարությունների ժամանակ ընդունել էր, էս երկիրը որ ասաց սենց, ուրեմն ընդունել... Դա ընդամենը նշանակում է, որ ցիկլի մեջ ենք: Ժամանակ առ ժամանակ ընդունում են, բայց եթե մենք հաջորդ քայլերս չունենք ու չգիտենք, մի քանի տարի հետո նորից անցնում ենք՝ ընդունեք հա ընդունեք, ասեք հա ասեք...

Հա, մեկ էլ աստղերը ու այլք էս քանի օրը ասացին, որ ատելությամբ չեն լցված թրքերի հանդեպ: Ինչ ասեմ՝ ես լցված եմ:

Ու որ թրքերը ընդունեն էլ Ցեղասպանությունը, բան չի փոխվի....: Ոչ մի բան:
Մենք արդեն էն ենք, ինչ դարձրել են մեզ: Ու ոչինչ չենք անում մեզ վերագտնելու համար:

Հ.Գ.-
Հա, մի բան էլ է զարմանալի՝ ես, որ ատում եմ դրանց, իրենց համար կամ ի հեճուկս չեմ ապրում... Իսկ ովքեր տոլեռանտություն են քարոզում, չգիտես ինչու հրճվում են թրքերի լացելուց ու իրենց կյանքն էլ կառուցում են՝ հանկարծ թրքերը չխնդան... Տարօրինակ չի բա՞՞՞

Ցեղասպանություն, պյուռոսյան, չափանիշ, Խոստովանություն, Մեծեր ու Փոքրեր, Էրմենի, նորտեգ` թրք, genocide, Մի Սպանաներ, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up