Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես այսօր քարդաշյանի համար ամեն ինչ տվողները ոչ շատ հեռու անցյալում նեռվայնանում էին նրա
գործունեությունից: Ասածներդ անմոռուկ արեք, այ ազգ ) Կողմնորոշվեք:
Ձեր մեռելները այնքան էժան էին, որ էս աղջիկը պիտի գար ու փողով աշխարհ լացացներ ՞՞՞
Չհասկացա քիմին ինչի ենք էսքան սիրում, մանավանդ` անգլերենով: Ու որ ասում են` էնքան բան է արել ազգի համար... զարմանում եմ: Ինչ է արել որ, քո սահմանին կանգնածն ու ապրողը չի արել: Հրեն` կորեացի դերասան-երգիչներն էլ ամեն տարի, որպես կանոն, գնում են Աֆրիկա` բարեգործության:
Է հետո՞՞՞ Հա, ի դեպ` դրա համար փող չեն ստանում, հասարակության պահանջն է ակտիվ ու մարդասեր երիտասարդություն, դրա համար էլ փորձում են հասարակական պահանջին համապատասխանել:
Էսքան փող ու ռեսուրս, որ քարդաշյանի համար ենք ծախսում,... սպասում ենք, որ ինչ լինի ՞՞՞
Գնա իր թվիթերում գրի` Ցեղասպանություն, ու երկրները -ճանաչեն ՞՞՞
Կամ գրի` արժե լինել Հայաստանում, ու տուրիստներ գան՞՞՞
Հիվանդ եք ՞՞՞
Երկրի կառավարությունը, էկանոմիկայի նախարարությունն ու ագն-ն էս ճարը գտան երկիրը փրկելու՞՞՞
Ու ժողովուրդն էլ բերանը հիացմունքից բաց սպասում է, որ... ԱՅ ԷՍ` ՈՐ ԻՆՉ ՞՞՞
Թե էնքան ենք աֆրիկա, որ մեկնումեկը որ գալիս է Հայաստան, փսլինքներս թափելով շնորհակալ ենք դառնում՞՞՞ Հիանում են` ժպտաց, քայլեց...: Այ քեզ ու` բաաաան:
Ինչի պիտի քարդաշյանը փողով գար Հայաստան՞՞՞ Կարաք ինձ բացատրեք: Նենց, որ հասկանամ:
Էս ինչ բոշա ենք, բայց, հա:
«...Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։
Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք...»...
Հա` ու մեկ էլ որ ասում եք` կառավարությունն ու պատգամավորները են անբարոյական, ոչ թե քարդաշյանը... Կամ` պատգամավորները ավելի անբարոյական են, քան քարդաշյանը... խնդցնում է` ավելի ու քիչ... Հաաա` նույնիսկ հայաստանցի կանանց սկսեցին տղամարդիկ անբարոյական ու նախանձ ասել... վօպշըմ` արխային եղեք, լիմիտավորված չեն տեղերը: Լիքը մարդ կտեղավորվի: Շատ մի զտեք:
Էն խեղճ քարդաշյանենց էլ շանս տվեք, թե չէ ասում եք` նորմալա... Հա դե` եթե որպես պոռնիկ ընկալեք` նորմալա: Մենակ թե կասկածում եմ, որ ուզենայիք, որ ձեր սիրած կին-աղջիկները իր նման նորմալ լինեին: