Չափանիշ առ` պաչել-մաչել չկա

Feb 03, 2015 14:41

Հոգեբանության մեջ... Ավելի ճիշտ` կոնֆլիկտների կառավարման մեջ ասում են` անջատեք խնդիրը մարդուց ու լուծեք խնդիրը:
Բայց երեկվանից մտածում եմ` եթե մարդը թույլ չի տալիս իրեն բաժանել խնդրից, ուրեմն մարդուն պիտի դիտարկել եթե ոչ խնդիր ստեղծող աղբյուր, գոնե` խնդրի մաս, որ չհասնենք` մարդ չկա, խնդիր չկա-ին:

Ինձ առաջ մեղադրում էին, որ էնքան եմ երես տալիս մարդկանց, որ դրանք իմ կողքը դառնում են սրիկա: Գուցե դաժան է, բայց երես տալը խմեցնելու պես բան է` սաղ դուրս է գալիս ներսից, դեմոդիֆիկացվում:

Երես էի տալիս իմ հաշվին նույնիսկ` պատմում էի ես ինչպիսին եմ, հույսով, որ դրանով նկարագրածս սահմանը չեն անցնի:
Ով հասուն է, երես չի առնում: Բայց մեղքը մյուսների նկատմամբ, ովքեր թույլ էին ու իրենց երես տալ չէր կարելի` մնում էր:

Այնպես որ` տգետը տգետ է, լկտին` լկտի... Ես այլևս երես տալու չափ դաժան չեմ:
Ու տենց:

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ծառատունկ-շուրջպար, պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, fizi-logus, play-off, սահման, շառից-փորձանքից հեռու, Մեծեր ու Փոքրեր, մեթոդաբանություն, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up