Զրից chakra97 -ի հետ` ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՒ ՄԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Jan 16, 2015 17:01



chakra97

Խլուրդ - հարցեր եմ մտածում քեզ համար, կամ թեմա... ինչ ես ուզում խոսենք                   
chakra97 - ես մտածում էի թեման դու կասես)

Խլուրդ -  կարող ես ասել՞՞՞ թե քանի մարդն է մարդկություն համարվում
chakra97 -  լեզվամտածողության տեսանկյունից` մեկից ավելին
                     բայց դե կարող են 1000 լինել ու մարդկության մասին մենակ ֆիզիկական տեսքը հիշեցնի

Խլուրդ - մեկուկես միլիոն սպանելը հանցագործություն է մարդկության դեմ
             իսկ հազարը՞
             հարյուրը՞
             մեկը՞
chakra97 - մեկն էլ է հանցագործություն
                        եթե էդ մեկը հանճար լինի,տաղանդավոր մեկը լինի,որը մարդկությանը բան տված կլինի էդ էլ կլինի մարդկության դեմ հանցագործություն
                        որովհետև մարդկությանը զրկեցին էդ մեկից

Խլուրդ -  իսկ ինչ կասես, երբ մեկը ինքն է ու սպանությունը՝ միջի մարդկությունը
              երբ է ներսինի սպանությունը հանցանք այդ մարդկության դեմ, երբ՝ ուղղակի ճիշտ որոշում
              ինչ է որոշում, թե դու դավաճանեցիր ասենք ներսիդ մարդուն, թե ցավեցրեցիր, որ ճիշտ որոշում կայացնես
              ինչն է որոշում ճիշտ ու սխալը
chakra97 - հեսա կսկսեմ փիլիսոփայել

Խլուրդ  -         հա Ճ

chakra97 - գիտես ինձ հետ նման բան չի եղել,ես ներսում եթե ինչ որ բաներ սպանել եմ, էդ հաստատ մարդկությանը պետք չէր գա
                       կա՞ն տենց օրինակներ

Խլուրդ  -  մտքում, ես, հա, ունեմ Ճ
                խոսք ու լուծումներ եմ քաշում քեզնից

chakra97 - լսի ասենք մեկ-մեկ մտածում եմ բա լավ ես ինչ ունեմ տալու,ի՞նչ եմ տալու,ի՞նչ եմ տալիս,թող պաթոսով չհնչի,բայց հո իզուր չի իմ աշխարհ  գալը, բա մի բան էլ ես չթողնե՞մ
                   ես փնտրում եմ հա փնտրում եմ, եթե չգտա ուրեմն ձախողված պռոյեկտա ...ը (այստեղ` իր անունը- Խլ)
                   բայց հնարավորա որ փնտրելը շատ օգտակար գործ լինի

Խլուրդ  -  հա, փնտրելն էլ շարժում է
               փնտրելուց միշտ բաներ ես գտնում, անպայման չէ այն, ինչ ուզում էիր լինեիր

chakra97 - այ գանք էդ ուզելուն

Խլուրդ  -  դավայ Ճ

chakra97 - դու ի՞նչ ես ուզում
                      թե՞ ստեղ դու ես հարցեր տալիս

Խլուրդ  - երբ սիրում եմ, ուզում եմ սիրած մարդու հետ լինել ու վերջ
               ոչ թե ընդհանրապես վերջ
               ուղղակի մնացածը ինքը գալիս է՝ գրելը, անելը, կարևորելը, ընտրելը...
               հետո սկսում եմ ասել՝  էշ եմ, էշ... ու մտածում եմ՝ որտեղ էր սխալը
              Ընկերուհիս ասում է՝ լավ էր, էլի, բանաստեղծություն մնաց..

chakra97 - )))))
Խլուրդ  -  ՃՃՃՃՃՃՃ

chakra97 - դե ես ամուսնացա, տղես ծնվեց
                     տղես իմ ամենաստացված բաննա
                    բայց ես փնտրում եմ
                    ես քո հետ միշտ էլ դժվար եմ խոսել
                    քաշվում եմ մի տեսակ

Խլուրդ  -  յա
               յա՞՞՞

chakra97 - դե լավ հա յա
                      մի բան պետքա ասեի, չէ

Խլուրդ  -      հա Ճ

chakra97 - վերջ?

Խլուրդ  - ա, ես սպասում եմ արտահայտվես ՃՃՃՃՃՃ
               մարդիկ սովորաբար իրենց երեխաներին են ստիպում անել էն, ինչ իրենք երազել ու չեն կարողացել անել. Անելու ես՞՞՞

chakra97 - հաաա)
                      ինքը թող որոշի ինչա երազում,իմ երազներն իրան ինչ
                      շատ էլ որ տղեսա
                      թող ինքը սարքի իր աշխարհը, ես ուղղակի պիտի հետևեմ

Խլուրդ  -        ինչ կուզեիր, որ հասկանար,
                      ինչ՝ կարողանար

chakra97 - կուզեմ սեփական ուղեղ ունենա
                       կուզեմ ուժեղ լինի
                        շատ ուժեղ

Խլուրդ  -   ինչի է պետք ուժը

chakra97 -որ կախում չունենա,չփոխվի
                     մնա ինքը
                    չձուլվի

Խլուրդ  -  չփոխվողներին հաճախ հիմար են ասում

chakra97 -հա
որոշենք որ փոխվելու մասինա խոսքը

Խլուրդ  -  որ կողքինները կարողանան կարդալ, թե ինչ պռոյեկտ է եկել աշխարհ՞՞՞

chakra97 -)))))
չէ,էնքան ուժեղ որ կարդալու կարիք չլինի,պարզ լինի, տենց լինումա

Խլուրդ  -  աաա, էդքաան...
chakra97 -հա ի՞նչ
                    թող լինի

/հետո եղավ Գյումրու դեպքը ու ես ուշացրեցի մեր զրույցը ձեզ ցույց տալը.../

զրից էրզաց սրճի շուրջ, fizi-logus, friendներ

Previous post Next post
Up