տղաների ավլելու մասին մի բան պատմեմ.

Sep 18, 2014 20:46

Մի օր առավոտյան դուրս եմ գալիս մուտք,... իսկ ես առաջին հարկում եմ... տեսնեմ` լիքը, ԼԻՔԸԸԸԸ, կոտրած-թափած ձմերուկ: Ու մի վեց-յոթ տղա ու աղջիկ կանգնած մուտքի մոտ հռհռում են, խոսում են, թե ինչ:

Վերցնում եմ ավելը, սկսում եմ ավլել, հասնում եմ իրենց, հարցնում եմ` կարող է մաքրեք ՞՞՞ Սրանք խնդում են,... Ես նայում եմ տղաներից մեկին: Սրանք թե` բայց մենք չենք թափել: Ասում եմ` կասկած չկա` ես էլ չեմ թափել, բայց ավլեցի այսքանը. ու եթե դուք էլ ավլեք, ես ջուր կլցնեմ, ավելի շուտ կլինի...
Ու էլի նայում եմ նույն մարդուն:
Էս տղան չդիմացավ: Վերցրեց ավելը, բոլորը սկսեցին հռհռալ, թե` արրրա, ավլելու ես ՞՞՞

Սա թե` մեկա գնալու եմ բանակ հեսա, ավլեմ...
Բակում կանայք են կանգնած, սրանք տեսան, որ էդ տղան ավլում է, սկսեցին քչփչալ թե` ով ասաց, որ ավլում է ՞՞՞

Սկսեցին հատուկ մոտենալ, ինձ նայել /ես նոր ապրող էի էդ շենքում/:

Տենց: Գարաժների դիմաց էլ ավլեցի:
Բակն էլ շենքի, չնայած հավաքարար կար, կարող էր մի օր հետո ավլել /ըստ շենքի հոգեբանության/:

Հետո իմացա էդ տղան ոչ լսել գիտի, ոչ անել,... վայրենու անուն հանած, էլի...
Երևի դրա համար էին զարմացել:

Տենց, էլի:
Խնդալու կլիներ, եթե մտածեի` բայց ինչի պիտի ես անեմ: ՈՒ մնայի զիբիլի կողքը:
Շատ խնդալու կլիներ:

Ինչ ասեմ: Ինչքան մզմզ պիտի լինի տղան, որ բանակում ավլելը ... իրեն կոդրի: Ինչքան անազատ միտք ու շրջապատ պիտի ունենա, որ տենց հիմարագույն բանից իր կոտրվել-չկոտրվելը կախված լինի:
Լուրջ:

քարկտիկ, Օպերացիա Թմբուկ, play-off, գորշ մասսա, Էրոտիկա, սցենարիհետկապված, հարմարtag, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up