Jul 13, 2014 15:35
Թե ինչ է եղել Քարվաճառում` խոսում էին հենց առաջին օրվանից, իսկ ՊՆ-ն լուռ էր: Հետո սկսեց այդ խոսացածը մաս-մաս հաստատել: Կորած տղայի մասին էլ են ասում...
Կամ` Վարդենիսի պահը. Մինչ սոցցանցերում ձեռ են առնում` «ջուր, ջուր...», շատ էլ ճիշտ են անհանգստանում մարդիկ` եթե դիվերսանտներից փախել էին /իսկ փախել էին նույնիսկ ըստ հաղորդագրության/ Վարդենիսում լրիվ կարող էին վախենալ խմելու ջրի համար:
Թե ինչ է եղել Քարվաճառում` դեռ կբարձրաձայնեն: Այն որ սպայի կնոջ ակնաբիբը ադրբեջանցին հանել է` արդեն շատ բաների մասին է խոում... Ահավոր բաների:
Հիմա հասարակության ռեակցիան`
նախ հերքեցին, որ դիվերսանտներ են եղել ՊՆ-ի բռնած-սպանածները
հետո` թե պրոֆեսիոնալ չեն
հետո` սկսեցին պատերազմի մասին մի վատ պատմվածք շեյրել, որտեղ հայ զինվորները ադրբեջանցի երեխաների վրա են կրակում
հետո` ինչ-որ «հայ» «հետախույզներ» սկսեցին յութուբով ելույթ ունենալ, որ ՊՆ-ն խաբում է դիվերսանտների մասով, ՊՆ-ին հավատալ չի կարելի և այլն
Հիմա` տրամաբանությունը ՞՞՞
Տրամաբանությունը լրիվ բացակայում է` ինչ է, ՊՆ-ն ու իշխանությունները ընդհանրապես, որ էսքան մեռան գլուխ գովելով, թե` մենք ուժեղ ենք ազրերից, որ նրանք ոչխար են ու հիմար, որ մենք հաղթել ենք ու վերջ ու պատերազմ չի լինի, քանի որ նրանք վախկոտ են ու ոչխար... հիմա ինչու պիտի ինտիլիգենտ կամ չոբան ազրներին որպես դիվերսանտներ ներկայացնեին ՞՞՞
Չկա լոգիկա:
Միայն որ` այդպես ասողները վախից .աքել են տակները: Հա` մեկ էլ` տոլերանտություն ու տրամաբանություն են խաղում:
Հա դե` ով է ուզում պատերազմ ՞՞՞
Միայն թե հարցնող չկա` ուզում եք թե չէ՞՞՞ Չհասկացաք դեռ՞՞՞. աչքը կորցրած ու տասնյոթ տարեկան որդուն կորցրած կանայք վկա...
Այն ժամանակ պիտի հասկանայիք, երբ ռուսները զենքը և ստեղ էին վաճառում, և ազրներին: Երբ նույն քաղաքական գործիչը նույն բանը և ստեղ էր ասում, և Բաքվում:
Իսկ մեր քաղաքական գործիչնեը` մեր մեծ դաշնակից եղբաաաաաայրներըըը, անձնական ոչինչչչչ, բիզնես են անում ազրներիիիի հետ... նրանց շինում են, մեզ սիրոււււււււււմ են...
Տուֆտեք:
Ու հաա` էն յութուբում ելույթ ունեցողները, որոնք չգիտես ինչի հետախույզ են կոչվում, դրանք որ լրիվ աուտսայդեր են ու ուզում են իրենց կարևորությունը ցույց տալ ՊՆ-ին, թե` տես ինչ ես կորցրել, մենք քեզնից խելացի ենք:
Աբսուրդ:
Մենք մեր գլխին սարքում ենք:
յութուբիստներ,
շառից-փորձանքից հեռու,
սպիտակ թելով կարած,
Մեծեր ու Փոքրեր,
պյուռոսյան,
Понедельник начинается в субботу,
սահման