բացեց լրիվ )) լրիվ` դերդ մեռնի, ԿԳՆ

Jul 08, 2014 14:13

«Համագումարից հետո ԱԱԾ-ն փորձեց հավաքագրել մեր անդամներին: Սա հակափաստարկ է բոլոր նրանց, որոնք ասում են, որ «Ժառանգությունը» այս կամ այն գծի մեջ է: Հրայր Մանուկյանին եւ վարչության անդամներին մենք պաշտպանելու ենք քաղաքական եւ բոլոր իրավական եղանակներով: Այսօր պարոն Մանուկյանը դատախազությանը հայտարարություն կներկայացնի, նրա կապավորը ԱԱԾ-ի հետ եղել է ԿԳՆ խորհրդականը»,- տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կուսակցության անդամ Հրայր Մանուկյանին ԱԱԾ-ի կողմից հավաքագրելու փորձերին։

Հ.Գ.- նոր tag եմ ավելացնում` հակափաստարկ ))

Մենք բլոգում մի քանի անգամ շպառգալկա սարքել էինք անճար պաշտոնյաների համար...

հիմա առաջարկում եմ վեռբովկային դասագիրք սարքենք ԱԱԾ-ի համար
այսինքն` թե մենք ինչպես ենք վեռբովկան պատկերացնում

որ ըստ դրա մեզ համոզեն, կամ խաբեն...

կետ 1 - վեռբովկայի չեն ուղարկում անծանոթ մարդու, որ սրան էլ բռնեն ու ձայնագրեն
կետ 2 - ԱԱԾ-ն ճիշտ կանի դուրս չտա, թե ադրբեջանցիներին ոնց խաբեց, որովհետև բոլորը մտածում են` տեսնես որտեղ է տակ տվել ու ինչն է ուզում սղղցնել
կետ 3 - ԱԱԾ-ի, կամ նույնիսկ ԿԳՆ-ի նման կառույցները, բնական երևալու համար, պիտի ապացույցներ պահանջեին, քննություն անց կացնեին

կամ հերքելու համար, կամ էլ հակառակ դեպքում ասելու, որ իր աշխատակիցը իրենց ցուցումով չի աշխատել...

Հատուկ կետ Րաֆֆու համար` Րաֆֆին չպիտի երեխայի պես ասեր` «Սա հակափաստարկ է բոլոր նրանց, որոնք ասում են, որ «Ժառանգությունը» այս կամ այն գծի մեջ է»

բան գցեց մտքներս, հիմի կսկսենք մտածել ՃՃ

/շարունակելի/

հակափաստարկ, ծառատունկ-շուրջպար, «շպարգալկա», play-off, սիրել-միրել, սցենարիհետկապված, disneyland, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, անտրամաբանադիր

Previous post Next post
Up