հաշմանդամությունը` պրագմատիկների աչքերով

Jun 30, 2014 17:05


Երեկ երեք կանգառ ոտքով քայլեցի Կոմիտասում, ապշեցի հաշմանդամների հանդեպ փողոց սարքողների հոգածությունից:
Նախ ուշադրությունս «խմեց» մի թեքահարթակ, որին ոչ մի կերպ հնարավոր չէր մոտենալ, որովհետև դրա վրա ոչ մի կերպ հնարավոր չէր բարձրանալ, քանի որ դիմացը մոդայիկ լուսասյուն էր խփած:

Դա չնկարեցի, բայց երբ հասա նույնի իջնող թեքահարթակին, որոշեցի նկարել: Սա այնքան շատ ազատ է, բարձրացողի պես չի, բայց միևնույն է` էլի իջնել չէր լինի, եթե խիստ մանևրելու հմտություններ չունենա սայլակավորը:  Ի դեպ` համոզված չեմ, որ այս թեքահարթակի չափը սայլակի լայնությանը հարմար է արված:



Շարունակեցի քայլել: Մինչև այս մի նկարը` չկա որևէ անցում, որ սայլակը կարողանա փողոցն անցնել, իսկ քարերի միջով քշելը արդեն լրիվ անհարմար է:



Մայթ, որ բարձրանալ չի լինի:
Նույն տեղերում` առանց անցումների փողոցներ:
Խանութների դիմաց`  թեքահարթակների մուլյաժներ:
Ում է ձեռ առնում քաղաքապետարանը ՞՞

Պարզ է` վարկեր վերցնելու ու հաշվետվություններ գրելու համար քաղաքապետարանի պրագմատիկների համար հաշմանդամությունը հարմար թեմա է: Բայց ինչն՞՞՞  է խանգարում, որ հերթական անգամ անելուց նորմալ անել` ... մեկ է, հասկանալի չի:

Միտեսակ` ... քֆուր կերած անեծք լինեն ոնց որ:

էլիտարներ և գավառացիներ, հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, Օպերացիա Թմբուկ, Ամառային-կինոՄոսկվա, ՓՈՔՐոգի, postmodern, սցենարիհետկապված, disneyland, 3 շիշ ձեթ, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up