եսիմ

Jun 10, 2014 18:27


Սոչիի օլիմպիադայի խոտանները երկրորդական պլան մղեցին բուն խաղերը: Գեղասահք նայեցի մի քիչ, նոր Լիպնիցկայայի բումի հետ կապված: Բայց դե` ռուսները ունեն նման սովորություն` պարապում են մի երեխայի հետ հանում են մրցաշխարհ, մեդալը տալիս ու վերջ:
Միայն թե Յուլիայի պարերի մեջ ինչ-որ բան կար, որ դուրըս չեկավ` ոնց որ հենց անչափահասին հատուկ, չհասունացած, ոչ մաքուր շարժումներ... Հետո վերջերս մարմնամարզուհիների մասին ֆիլմ նայեցի, էլի: Երևի ժամանակը այնքան է խտացել, որ ամբողջ ուժը ծախսում են բարդ տրյուկերի վրա ուղղակի, շարժման մաքրությունը որպես մտքի մաքրություն` սպորտում էլ է կորել:
Երեկ նայում էի մարմնամարզուհիների մասին վավերագրական ֆիլմեր, ուզում էի տեսնել` իրո՞ք միշտ են շարժումները փնթի եղել, թե ես հնարեցի: Լավ վավերագրական ֆիլմեր կան, նայեք.

Сломанные судьбы. Трагедия гимнастки

Հ.Գ.- Չգիտեմ ինչի զուգահեռվեց, բայց վերջերս, դե գիտեք` մաքսայինը որպես մեր անվտանգության երաշխիք էին հոլովում:
Հավատալու չի:

play-off

Previous post Next post
Up