ՉԷ

Feb 13, 2014 10:08

Չինաստանում էրոտիկ է համարվում կնոջ վիզը, մոտ արևելքում` կնոջ մազերը, տղամարդու արմունկները: Այնքան, որ հասարակությունը. պարտադրված. թե ոչ, ծածկում է դրանք...

Ես չեմ ուզում խոսել ոչ ֆիլմի մասին, ոչ ռեժիսորի, ոչ դրանց հանրահայտ, ստացված կամ չստացված լինելու մասին. սրանք այս պահին ուշացած խոսակցություններ են, ու այդ` կինոյի մակարդակով ես չէի էլ պատրաստվում խոսել. այդ մակարդակով առաջ է գալիս անհատական ճաշակը, որ ենթադրում է ինքնաներկայացում ավելի շատ: Այս մի ֆիլմի` իմ ընկալումները դժվար թե պատմեի... Եսիմ:

Ինչևէ` հիմա հասարակության լայն, շատ լայն մի շերտը գնահատականը արդեն տվել է` ֆիլմը, որ առաջարկվում էր նայել` ՊՈՌՆՈ է:

Քաղաքում շատ տասնութ պլյուս ֆիլմեր են ցույց տրվել, բայց դրանք որպես պոռնո չեն առաջարկվել: Ասենք Կալիգուլան: Ու ուրեմն, չնայած տասնութ պլյուսին, մարդիկ այն գնացել են նայելու ոչ որպես պոռոյի: Գոնե` առաջարկի մասով:

Հիմա այս մի ֆիլմը երկուստեք, փոքր բացառությամբ, ընկալված ու ընդունված է որպես պոռնո. Եկեք արդեն խոսենք այս մասից: Ինչպես է իրեն պահում հասարակությունը, երբ իրեն ուզում են մատուցել պոռնո ու ինքն էլ այն ընկալում է որպես պոռնո:

Ես գտնում եմ (ու հուսով եմ պահպանել այս թեզը), որ պոռնոն հանրային առաջարկի ապրանք չէ ու այն չպիտի դիտել հանրության հետ: Ինչքան էլ հայ ազգը «պոռնո» փնտրած լինի ինտերնետներում, դա արգումենտ չէ. Կարող է հայ ազգը իր կնոջ հետ, ուրիշների հետ համեմատած էլ, միլիոն անգամ շատ է զբաղվում սիրով: Իրենց ննջարանում: Ու շատ էլ պոռնո է փնտրում ինտերնետում: Հետո ինչ ՞՞՞

Իսկ այ, ինչը դառնում է պինչ, երբ այսպես մտածողը` շատ է փնտրում պոռնո, սկսում է նաև առաջարկել պոռնո` ուղղակի պոռնոյի կամ անտաղանդ խոսքի, կամ գորշության, բամբասանքի մասսայականության տեսքով ու առարկայացնում է այս ընդհանրական պոռնոյի փնտրտուքը, դարձնելով այն հանրային քննարկում, սովորերեցնելով դրա նորմերին, ու դաստիարակելով դրանցով ու սովորեցնելով դրա լինելիությանը` իրենք իրենց «հույս տալով», թե` հա, ինչ մեկ է փնտրում են, մեկ է մյուսները անում են, մեկ է իմ անելով չի շատանա, այնքան շատ է...

Չէ` կշատանա:

Մի մխիթարեք ձեզ` բնական թրիքին խառնելով ձեր փայ ք...ը: Պառդօն: Ամեն ինչ իր տեղն ունի, իր ժամանակը, իր չափը: Ու մարդիկ չեն ծնվում պոռնո-էրոտիկա-արվեստ տարբերակման գիտակցությամբ: Դա դաստիարակվում ու թելադրվում է հասարակության կողմից: Մի տեղ պոռնոն վիզն է ու արմունկը, մյուս տեղում պոռնոն գուցե կենգուրու չուտելն է, չգիտեմ:

Երկու օր է հայ հասարակությունը մոռացել է, որ ֆիլմը որպես արվեստ պիտի նայեր. Դարձրել է այն պոռնո ու համեմատվում է հետը: Ու այն քննարկումը, որ հասարակությունը պիտի այսպիսի երկու մասի` ճաշակ, ասելիք, ավարտ, նստվածք, vs անճաշակ, լլղոզած միտք, անավարտ, ..., բաժաներ, դարձել է երկու այսպիսի քննարկման տեր` գեղացի եք՞՞՞ որ պոռնո չեք նայում կամ տեղներովդ պոռնո եք, ինչ կավելացնի կամ կպակասեցնի մի պոռնոն որ ՞՞՞ vs սրան ընդդիմացողներին:

Ես ՍՐԱՆ եմ ընդդիմանում:
Առաջ պրագմատիզմին էի դեմ, հիմա էլ պոռնո պրագմատիզմին եմ դեմ:

Զարմանալի է` պոռնո պրագմատիկ ելույթներ ունեցան երիտասարդները. կորցրել են չափի ու սահմանի զգացողությունը: Ու մեծերը կամ հասունները պիտի պարտավորություն վերցնեն իրենց վրա ասելու` եթե սա քեզ համար պոռնո է, ուրեմն դու այն իմ հետ չես նայի: Ու հասունը պատասխանատու է հասարակության կարծիքի ձևավորման համար. այդ կարծիքը քանակի հարց չէ, արժեքի հարց է:

Ես այսպես եմ կարծում:

disneyland, ֆիլմ-film-фильм, Մեծեր ու Փոքրեր, fizi-logus, play-off, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up