Jan 18, 2014 17:56
Մարդիկ հիմա չեն դժգոհում ու վճարում են կենսաթոշակայինները: Վճարում են այսօր` այսօր իրենց կողքը ապրող ծերերի համար. Սա ազնիվ է, արդար է, հարգանք է, սոցիալական կապ է, իրար ձեռք մեկնել է, ... ճիշտ է: Այսօրվա երիտասարդը վճարում է իր կողքը ապրող ծեր մարդու համար, որ կարող է իր ծնողն է, կարող է` ուրիշի: Ոչինչ, մեկ է, շատ ճիշտ բան կա սրա մեջ: Կենդանություն կա:
Կառավարական ցանկացած որոշում շատ աղանդավորական է` անսեր, մասնավոր, կարկատանային, ամբողջության մեջ` անիմաստ: Այ, ասում են` քանի որ դեմոգրաֆիան այնպիսին է, որ վաղը չի լինի այնքան աշխատող, որ թոշակայինները հերիքեն թոշակառուներին, ուրեմն խելքներդ գլուխներս հավաքեք, փող հետ գցեք ձեր վաղվա օրվա համար, կասենք ում տաք...:
Այ քեզ բան:
Է բան արեք, արտագաղթ չլինի, այ քեզ բան:
Դրսի ուսումը գովում, երիտասարդներին ուղարկում եք դուրս սովորելու, ամուսնանալու, չգալու...
Աշխատանք չկա` մատուցող, վաճառող հիմնականում: Աշխատանք տվեք, գրողը տանի ձեզ: Աշխատանք թող ունենան, ոչ թե ձեր սպասարկուները լինեն... Ու խոսքը վաճառող կամ մատուցող լինելու մասին չէ:
Երիտասարդը բուհ է ընդունվում իր ծնողի բուռ-բուռ հավաքածով, ուսում առնում ու... հանդիպում ոչնչի:
Դուք պատկերացնում եք՞՞՞ թե ինչ վախ է այսօր չունենալ աշխատանքը. այսօր, երբ երիտասարդ ես, պատրաստ գործելու, երազանքներով լի... Պատկերացնում եք՞՞՞ ինչ է մտածում այսօր աշխատանք չունեցող երիտասարդը իր ծերության մասին:
Բացի, որ կուտակայինը պարտադրված է, բացի այն, որ մթնոլորտը փորձով լիաթոք վաստակած անվստահելի է, բացի այն, որ աշխատավարձերը չեն հերիքում կոմունալ ծախսերի, մերձավորին օգնելու, ... ուրիշ բաներ չեմ ասում: Չեն հերիքում, բայց մարդիկ չեն ասում, չէ՞՞՞ չհավաքեիք կենսաթոշակայիններ ուրիշների համար: Մարդիկ բողոքում են, որ իրենց պարտադրում են այսօր «խելքները գլուխները հավաքել» ու մտածել վաղվա մասին... Իրենք ինքնուրույն չեն կարող մտածել՞՞՞
Սա զավեշտ է: Զավեշտ է ցածր աշխատավարձերի, մեծ ծախսերի, համատարած գործազրկության, գիտելիքի անպահանջակ լինելու պայմաններում, որ նաև իր հետ վաղվա վախ է բերում: Կրկնակի վախ, որովհետև ինչու վստահել մի կառավարության խոսքի, որ մտածում է մեր ծերության մասին այն դեպքում, երբ թքած ունի մեր այսօրվա վրա... Հը ՞՞՞
Կրկնակի վախ, որովհետև այսօր այս երիտասարդը պիտի ընտանիք կազմի, երեխա ունենա ու բուռ-բուռ նրա համար գումար դնի կողքի, ինչպես իր ծնողն է արել իր համար ու չի հասկանում` ինչպես բայց ՞՞՞... Մի քանի անգամ ինչպես հարցնելով մոլորվում է, իր այսօրվան ու վաղվան իմաստ չի տեսնում:
Իսկ իմաստուն սոցցանցերի տեսաբանները տրամաբանություն են «փնտրում»` իսկ ինչու առաջ չէիք բողոքում ՞՞՞ իսկ ինչու եք քայլում, փողոցը փակում ՞՞՞ ... իսկ կարող է հակ ու բհկ եք ՞՞՞
Տո զըհըր: Ֆեյքամաններ:
քարկտիկ,
Ցեղասպանություն,
պյուռոսյան,
Օպերացիա Թմբուկ,
ՓՈՔՐոգի,
play-off,
3 շիշ ձեթ,
Понедельник начинается в субботу,
պետությունս ՀԿ է