կառաուլ` քաղաքում բոշաներն են...

Dec 18, 2013 14:47

անցյալ տարվա մոխրագույն-կեղտոտ կռուժավաները` որպես հրապարակի ցայտաղբյուրների մուլյաժ
ոռուգլուխ եղնիկներ` ձյուն արածելիս` քաղաքապետարանի դիմաց
նույն տեղում` կեղտոտ ֆեա
նույն տեղում` արհեստական կանաչ ծիդ
նույն տեղում` դեղին, ասես միզապատ-սառցակալած արհեստական ծառեր... /կստածի` արհեստական ծառը երբ են տնգում ՞՞՞ երևի երբ տղա չեն ուզում ունենալ, հա՞՞՞/
նույն տեղում` քթից հոսող ու թեթև հատուկ համազգեստ հագած մի մարդ բահով սառույցներն է կոտրում. մեկ ուրիշը անցնում է կողքից` «լինգ է պետք, լինգ...»
բանվորը թե` «չունենք... դուք, որպես քաղաքապետարան, ձեր կողմից աղ տվեք, լցնենք...»

շարունակությունը չլսեցի, անցա
երևի որ լինգ չունեն, աղ էլ չունեն
որտև նույն բանվորը, առանց ակնկալիքի, շարունակում էր բահով կոտրել սառույցը

քանի բոշաները քաղաքում են, իրենց միզագույն արհեստական ծառերով ու մոխրագույն մուլյաժներով, էս սառույցը ամռանն էլ չի շարժվի

էլիտարներ և գավառացիներ, disneyland, գյուտության ու կռտության, նորտեգ` թրք, Օպերացիա Թմբուկ, play-off, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up