Nov 24, 2013 17:23
հարազատներս առողջ լինեն
անասունների չհանդիպեն կյանքում, պաշտպանված լինեն
արժեքները, որ ունեն, ուրիշի ոտքի տակ չհայտնվի
երազանքներ ունենան
աշխատանք էլ
անիմաստ չհամարեն իրենց այսօրները
չվախենան վաղվանից
չամաչեն երեկվա օրից, մեղքի զգացում չունենան
...
շատ բան չեմ ուզում
չնայած` ընկերուհիս ասում էր` դու շատ բան ես ուզում
ով փող է ուզում, կունենա, ով պաշտոն` էլի, իսկ դու դրանցից շատ ես ուզում... մարդկային հարաբերություններ
մեկ էլ ասում էր` ժամանակը ամեն ինչ իր տեղն է դնում, դու ուղղակի կարողացի սպասել այդ ժամանակը
հիմա էլի ժամանակը բաներ է տեղը դրել, ու ես ասում եմ` ուզածս շատ բան չէ...
թող լինի
շատ չհամարվի...
ՄԱՅՐՍ,
Մեծեր ու Փոքրեր,
ՏՈՒՆ