ՄՄ մըըըըըը

Nov 19, 2013 14:40


ՄՄ-ի մուտքի հետ կապված Աշոծյանի ու վարչապետի տամարները բացվել են` հաշվեք թե ետ են եկել լեզվի մասին օրենքի ժամանակները` գոլ ջրով ու սրբիչով:
Լեզու:

Հայ լեզու:

Հայ լեզուււ, հայ պաշտոոոն, հայ մտնոցիիի...

Լավ, ուրիշ բան եմ մտածում. Եգիպտոսում ռսները լավ ֆռֆռում էին, տուրսիտի մակարդակով սկսած, այլ մակարդակներով պրծած: Տասից յոթը ռուսերեն հասկանում էին մեծ քաղաքներում: Կորած-մոլորած Եգիպտոսում: Բա էդ ոնց եղավ, որ ամերիգաները ռսների քթի տակից տարան Եգիպտոսը դեմոկրատական հեղափոխությունների ճանապարհներով ՞՞՞

Կորած-մոլորած Եգիպտոս, էլի:
Սա ասում եմ ՄՄ-ի գովքը երկինք հառնցնող հայերին, որ Արցախի անկախությունն ու Հայաստանի անվտանգությունը կապում են ՄՄ -ի հետ:

Չեմ երկարացնի. ԱԽՄԱԽՆԵՐ, էդ ոնց որ տարին բոլոր գործ չունենաք կամ չուզեք անել, փայտ-վառարան չունենաք, ու մի հատ էլ տկլորանաք, պատերին կպնեք, որ ձմռանը հարևանի վառարանով տաքանաք:

Ահավոր խնդալու է:

Ահավոր:

պյուռոսյան, Օպերացիա Թմբուկ, play-off, պետությունս ՀԿ է, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up